Վերին Լարսում ավելի քան 680 հայկական բեռնատարներ սպասում են հերթում
Ավելի քան 680 հայկական բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
Հաղորդվում է, որ, ընդհանուր առմամբ, հերթում գրանցվել է 1773 բեռնատար տարբեր երկրներից։