Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումը
Մամուլ

ՊՆ-ում պաշտոնանկություններ են սպասվում. «Հրապարակ»

Պաշտպանության նախարարությունում շարունակվում է որոշ մարդկանց տուն ճանապարհելու գործընթացը, որի նպատակը նախարար Սուրեն Պապիկյանի դեմքը մաքրելն է՝ առկա բազմաթիվ թերությունները ենթակաների վրա «դուրս գրելով»։

Սպասվող պաշտոնանկություններից նշանակալին, թերևս, պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի աշխատանքից ազատումն է։ Ասում են՝ նրա գլխին վաղուց էին սև ամպեր կուտակվել։ «Բրուտի պաշտոնաթողությունը 50/50 է, ամենայն հավանականությամբ՝ նա կհեռանա»,- կարծում է ՊՆ-ի մեր տեղեկացված աղբյուրը։ Ըստ նրա՝ դա կապված է ՊՆ գործընկեր մի շինարարական ընկերության հետ։ Այս ընկերությունը ՊՆ-ի համար գործ է արել, բուժկետ է սարքել, սակայն խնդիրներ է ունեցել շինվարչության հետ։ Կարեն Բրուտյանն առաջարկել է ընկերությանը՝ կոշիկի արտադրամաս հիմնել և կոշիկ կարել ՊՆ-ի համար։ Տղաները գնացել, վարկեր են վերցրել` շուրջ մեկ միլիոն դոլարի, արտադրամասը հիմնել են, ապրանքը բերել, ցույց են տվել, բայց ՊՆ-ն հրաժարվել է գնումից։ Ասում են՝ ընկերության ներկայացուցիչները մտել են նախարարի մոտ, ձայնագրիչով, և «կինո» սարքել` գոռգոռոցներով, վիրավորանքներով, այնպես, որ նախարարի անվտանգության աշխատողները ստիպված են եղել միջամտել։ Այս բարձր տոնայնությամբ «առանձնազրույցի» ընթացքում Պապիկյանը մեղավոր է կարգել Բրուտյանին՝ ասելով, որ նա է որոշողը: Դե, արտադրողներն էլ զարմացել են` եթե նա է որոշողը, ապա Դուք ի՞նչ եք անում, պարոն նախարար, մարդկանց բերում` «քցում» եք, էս եք անում, էն եք անում։ Իրավապահ աղբյուրի փոխանցմամբ՝ ձայնագրությունը քննչականներից մեկում է։

Այս սկանդալի, «քցված» ընկերության մասին հարցրինք փոխնախարար Կարեն Բրուտյանին։ Փոխնախարարն ասաց, որ կա վեճ, որն օրենսդրությամբ սահմանված կարգով ընթանում է։ Եվ ներկայացրեց, որ 3 տարբեր ընկերություն կոշիկի արտադրության հետ կապված վեճ ունեն իրար հետ, որը քննվում է օրենքի սահմաններում, և հույս կա, որ լուծում կգտնվի։ Բայց խորհուրդ տվեց` «եթե ուզում եք արժանահավատ դատողություններ անել այս ամենի մասին», լավ կլինի՝ դիմեք ՊՆ լրատվականին, քանի որ ՊՆ-ի հետ կապված հարցերի շոշափումը «զգայուն թեմա է», եւ ես լիազորված չեմ որեւէ տեղեկություն տալ։ Նրան այլ` «ոչ աշխատանքային» հարցեր ուղղեցինք, իր անձի հետ կապված, քանի որ Կարեն Բրուտյանը ՊՆ ամենահարուստ պաշտոնյաներից է համարվում։ Մամուլը պարբերաբար գրում է նրա կողմից ձեռք բերվող անշարժ գույքերի, նրա տիրապետած ահռելի ֆինանսական միջոցների մասին։ Վերջերս էլ նոր լուր կար, թե, քանի որ շուտով Կարեն Բրուտյանը գնալու է համակարգից, նա կապիտալի բաշխում-տեղափոխումներ է կատարում եւ մոտ 1 ամիս առաջ, իբր, ահռելի հողատարածք է գնել Մեղրաձոր համայնքում եւ 7-8 մլն դոլար արժողության բիթքոյին է ուղարկել ԱՄՆ։ Լսելով այս հարցը՝ Բրուտյանը երկար ծիծաղեց, ապա հայտնեց․ «Ես Հանքավանում ունեցվածք ունեմ, որն իմ հայտարարագրում նշված է, որը որեւէ փոփոխության չի ենթարկվել 2003 թվականից, եթե չեմ սխալվում»։

- Ձեր աստղաբաշխական հարստությունը, որի մասին այդքան խոսում են, սո՞ւտ է, լեգե՞նդ է, որ Դուք ՊՆ ամենաազդեցիկ ու հարուստ պաշտոնյաներից եք։

- Ենթադրում եմ։ Ազդեցիկի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց մնացածը, իհարկե, սուտ է։ Իմ աշխատանքի բնույթն առանձնապես հրապարակայնություն չի ենթադրում, բայց ես թաքցնելու ոչինչ չունեմ ու շատ անհոգ եմ այս իմաստով։

- Ձեզ հայտնի՞ է, որ Ձեր պաշտոնանկության մասին են խոսում համակարգում։

- Ոչ, բացարձակ։

- Դուք չե՞ք պատրաստվում դիմում գրել։

- Բացարձակ։

Կարեն Բրուտյանը պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսից, մինչ այդ ֆինանսների նախարարի, նաեւ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն է եղել։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում