NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Իմ համար իմ անունն ու արժանապատվությունը որևէ գումարով հնարավոր չէ փոխհատուցել․ Լիաննա Մանուկյան (փաստաթղթեր)

ԲՀԿ անդամ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ի պատասխան սոցիալական ցանցերում վերջին օրերին իմ անվան հետ կապված շահարկումներին տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ տարի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Անուշ Զուրաբյանի կողմից իմ պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման և հերքման պարտավորեցնելու մասին պահանջը, որով Անուշ Զուրաբյանը պարտավորվել էր հրապարակային ներողություն խնդրել ինձ հասցրած վիրավորանքների և ստահոդ լուրերի տարածման համար և վճարել դատարանի կողմից սահմանված 2 միլիոն դրամը: Դատարանի որոշումից ամիսներ անց՝ հոկտեմբեր ամսին Անուշ Զուրաբյանը զանգահարում է ինձ, բանավոր ներողություն է հայցում և խնդրում է, որ ես հրաժարվեմ 2 միլիոն դրամի վճարման պահանջից: Ես պատասխանում եմ, որ գումարն ինձ չի հետաքրքրում, ինչի մասին ես ավելի վաղ հայտարարել եմ նաև դատարանում,  սակայն Անուշ Զուրաբյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի, ինչպես և հրապարակայնորեն արատավորել է իմ բարի համբավն ու արժանապատվությունը: Հակառակ պարագայում բռնագանձված գումարը այսպես թե այնպես ես չեմ վերցնելու, այլ նվիրատվություն եմ կատարելու որևէ մանկատան կամ ծերանոցի:  Այսքանով մեր խոսակցությունն ավարտվում է: Հիմա, ամիսներ անց, ես նոր տեղեկանում եմ, որ դեռևս օգոստոս ամսին Անուշ Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է դատարանի պահանջով ամրագրված ներողության տեքստը, որից հետո ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքում գրավոր հաստատել է իր կողմից ներողության տեքստի հրապարակումը, սակայն այդ մասին ես պատշաճ կերպով տեղեկացված չեմ եղել, քանզի վերոգրյալի մասին ծանուցումն ուղարկվել է իմ հաշվառման հասցեով, որտեղ այս պահին որևէ մեկը չի բնակվում: Եթե ես տեղեկացված լինեի դատարանի պահանջով Անուշ Զուրաբյանի կողմից ինձ ուղղված հրապարակային ներողության փաստի մասին, ավելի վաղ կանդրադառնայի այս թեմային: Հիմա, հաշվի առնելով այս ամենը, ես ուզում եմ խնդրով մտահոգ բոլոր մարդկանց տեղեկացնել, որ այսօր հրաժարվել եմ Անուշ Զուրաբյանից հոգուտ ինձ 2 միլիոն դրամ բռնագանձելու դատարանով բավարարված պահանջից, քանզի իմ համար իմ անունն ու արժանապատվությունը որևէ գումարով հնարավոր չէ փոխհատուցել և այստեղ ամենակարևորն իմ համար նրա կողմից հրապարակային ներողություն խնդրելու փաստն էր ու ինձ հասցված բարոյական վնասի փոխհատուցումը: Անուշ Զուրաբյանի կողմից ինձ ուղղված հրապարակային ներողությունը ես ընդունում եմ ի գիտություն և այսքանով թեման վերջնականապես համարում եմ փակված: