Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժըԱրամ Ա կաթողիկոսը «Կիլիկյան Իշխան» շքանշանով է պարգևատրել Կիպրոսի նախագահինՈւկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. ՄակրոնԿամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերքՎերջին մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով մոտ 20 միլիոն բարել նավթ է անցել. ԱՄՆ էներգետիկայի նախարարԳերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասինԱկնալիճում բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնումԵրևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց մոտ նկատվել է հազԻրական խաղաղություն՝ այո՛, հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում. Մանե ԹանդիլյանՄեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդըՀունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշիՔննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորություններըՀայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշըԱՄՆ-ն Իսրայելից չի պահանջում զորքերի դուրսբերում Հարավային Լիբանանից. ԿացԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպըԿարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումԳերմանիայի իշխանությունները մտադիր են սահմանափակել սոցցանցերի օգտագործումը մինչև 13 տարեկան երեխաների համարԻրանի հետ պատերազմը կարող է դառնալ Թրամփի քաղաքական դարաշրջանի «վերջը». Թաքեր ԿառլսոնՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքինՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույրՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոցՈւժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.ՀասրաթյանԸնտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներըԻսրայելը պետք է սկսի իր զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից.ՄակրոնԱլ-Հիլալը պատրաստվում է 170 միլիոն եվրո առաջարկել Բարսելոնայի աստղի համարՔանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու ենՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղումՓարիզը քննարկում է հայ գերիների և Արցախի մշակութային ժառանգության հարցերը. Բաքվի նյարդային արձագանքըՄեդվեդևը ՀՀ-ին և մի շարք այլ երկրների մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանը աջակցելու մեջՀունիսի 25-ին 1 ժամով հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինենՔաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Փաստաբանը՝ Իշխան Սաղաթելյանի գործի մասին
Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով
ԱԱՏՄ ղեկավարի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավորՊարզ մի երևույթ կա՝ ինչքան ազգային նկարագրով, պայքարող մարդիկ կան, հետապնդվում են. ՄրոՎահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են էներգետիկ համակարգի առջև ծառացած մարտահրավերներինՀարավային Կովկասում իրավիճակը կարող է սրվել. ՀԱՊԿՆատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո«Միլլկաթ»-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԱրմեն Գրիգորյանի՝ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին մասնակցությունն ընդգծում է ՀՀ-ի շարունակվող հեռացումը ՌԴ-ից և մերձեցումը ԵՄ-ին. BloombergՀայաստան-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները. CivilnetՖրանսիայում գրանցվել է էբոլայի վարակի առաջին դեպքըԻրավիճակը նման է ստալինյան ժամանակաշրջանին. Մենուա Սողոմոնյանը՝ Չալաբյանի գործի մասինՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԿարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը. տեղի է ունեցել Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետների հեռախոսազրույցըՓաստագրվել է Ապարանի ջրամբարի ջրածածկման գոտում հայտնված Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու ներկայիս վիճակըՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը
Հասարակություն

ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք»

Պետական վերահսկողական ծառայությունը 2021թ.-ին ուսումնասիրություն է սկսել մի շարք բժշկական կենտրոններում՝ պետական պատվերի ծառայության արդյունավետությունը ստուգելու նպատակով։ Երբ 2021թ. դեկտեմբերին ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Ռոմանոս Պետրոսյանը, ուսումնասիրությունն իրականացնող խմբերի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին գրում է «Հետք»–ը։

««Արմենիա» բժշկական կենտրոնը նույն ծառայության համար միաժամանակ գումարներ է գանձել պետությունից և պետպատվերի շահառուներից։ ՊՎԾ-ն հայտնաբերել է այդ խախտումները, սակայն դրանց միայն մի մասն է ներառվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված՝ ՊՎԾ տեղեկանքում։

«Արմենիա» ԲԿ-ի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք ստուգման ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել Առողջապահության նախարարությունում և Պետական վերահսկողական ծառայությունում։

ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանը «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել։ Քրեական վարույթի ժամանակ էլ հաստատվել է թերի ուսումնասիրություն կատարելու փաստը։

Կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո՝ 2021թ․-ին, պետպատվերի շահառու բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում բժշկական օգնություն ստանալ, քանի որ հիվանդանոցներում նրանց ասում էին, որ պետպատվերը սպառվել է։ Հենց այդ ժամանակ Պետական վերահսկողական ծառայությունը 10 խոշոր բժշկական կենտրոններում ուսումնասիրություն սկսեց՝ պարզելու 2020-2021թթ. պետական պատվերով մատուցված ծառայությունների արդյունավետությունը։

Ուսումնասիրությունը սկսվել էր ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանի պաշտոնավարման ժամանակ։ 2021թ. դեկտեմբերին ՊՎԾ ղեկավար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը, փոխվել են նաև ՊՎԾ ղեկավարի երկու տեղակալները։ Տեղակալներից մեկը դարձել է Անրի Վարդանյանը։ Հիվանդանոցներում ուսումնասիրությունները որոշ ժամանակով ընդհատվել են։

ՊՎԾ ուսումնասիրությունը՝ «Արմենիա» ԲԿ-ի մասով, թերի է եղել. ՊՎԾ նախկին աշխատակից

2022թ. մայիսին նոր խումբ է կազմվել՝ «Արմենիա» ԲԿ-ում կիսատ մնացած ուսումնասիրությունը շարունակելու նպատակով։ Խմբում ներառված են եղել Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող «Պետական առողջապահական գործակալության» աշխատակիցներ։ Խումբը ղեկավարել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալ Դավիթ Այվազյանը, խմբի կազմում է եղել ծառայության աշխատակից Սուսաննա Մուրադյանը, որը «Հետք»-ին մանրամասներ է պատմել ուսումնասիրության ընթացքից։

Ըստ նրա՝ խմբի ղեկավար Դավիթ Այվազյանը ստուգումներին հիմնականում ներկա չի եղել, աշխատանքի բաժանում չի արել։ Սուսաննան խմբի ղեկավար Դավիթին հայտնել էր, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից աշխատավարձերի վերաբերյալ փաստաթղթեր, իրազեկման մատյաններ է պահանջել, որոնք ԲԿ-ն չի ներկայացրել (մատյանում պացիենտը ստորագրում է, որ իրազեկվել է անվճար բժշկական սպասարկման մասին, հեղ.)։ Դավիթ Այվազյանը հավաստիացրել է, որ ինքը կպահանջի և կստանա փաստաթղթերը, սակայն փաստաթղթերն այդպես էլ չեն ներկայացվել ստուգողներին։

Ըստ Սուսաննա Մուրադյանի՝ «Արմենիա» ԲԿ-ում ստուգման ժամանակ ՊԱԳ-ի (Պետական առողջապահական գործակալություն) նախկին 3 ստուգողներից ներկա են եղել երկուսը. «Չկար այն աշխատակիցը, որն ամենամեծ խախտումն էր արձանագրել սրտի անհետաձգելի վիրահատությունների մասով (1301 ծրագիր)։ Այդ աշխատակիցը ստուգել էր մինչև 2021թ. սեպտեմբերի 16-ը, պիտի գար և շարունակեր ստուգումը մինչև դեկտեմբերի 31-ը։ Այսինքն՝ երեքուկես ամիս սրտի անհետաձգելի վիրահատություն չի ստուգվել։ Այդ աշխատակցին չէին ներգրավել այլևս խմբի մեջ, իսկ մյուս երկուսը չէին հասկանում սրտի ստենտների վերաբերյալ «1301» ծրագրից»,- ասում է նա։

Ստուգումների ընթացքում Սուսաննա Մուրադյանին ԲԿ-ից շտապ կանչել են ՊՎԾ և հրահանգել, որ գնա Գավառի պետական համալսարան՝ այլ ստուգումների։ ՊՎԾ հրատապ կանչից միայն 10 օր անց է ծառայության ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը Սուսաննային որպես խմբի ղեկավար գործուղել Գավառ։ «Ինձ հետ կանչեցին, եկել եմ՝ ի՞նչ շտապ, դեռ չկա Գավառի հանձնարարագիրը, Ծառայությունում պարապ նստել եմ»,- պատմում է նա՝ նշելով, որ իր բացակայության ժամանակ «Արմենիա ԲԿ»-ի ստուգումը նախատեսված ժամկետից (հանձնարարագրով մինչև սեպտեմբեր պետք է ստուգումը շարունակվեր) շուտ՝ հուլիսի 15-ին, ավարտվում է, որի մասին ինքն ավելի ուշ է տեղեկանում։

Հուլիսի 18-ին Արթուր Բարսեղյանը նշանակվում է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ։

Սուսաննա Մուրադյանը Գավառի ստուգումների ժամանակ պարբերաբար կապ է հաստատել «Արմենիա» ԲԿ-ում ստուգող խմբի ղեկավար Դավիթ Այվազյանի հետ, որ հասկանա, թե ե՞րբ են ԲԿ-ի ստուգման արդյունքները քննարկելու, սակայն հստակ պատասխան չի ստացել։ Սուսաննա Մուրադյանն այդ քննարկումը կարևորել է, քանի որ այդ փուլում ցանկացել էր հայտնել, որ «Արմենիա» ԲԿ-ում իրազեկումների մատյաններ ընդհանրապես չկան։ Պացիենտի իրազեկման թերթիկի բացակայության դեպքում 5000 դրամ տուգանք է նախատեսված, որն, ըստ նախկին աշխատակցի, մոտ 20 հազար պացիենտի պարագայում 100 մլն դրամ կկազմեր։

2022թ. սեպտեմբերի սկզբին Սուսաննա Մուրադյանը ՊՎԾ-ի իր բաժնի աշխատասենյակում տեսել է ՊԱԳ ղեկավարի տեղակալին, աշխատակից Դավիթ Սարգսյանին։ Նրանց հետ ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետը քննարկել է «Արմենիա» ԲԿ-ում իրականացված ստուգման արդյունքները։ Սուսաննա Մուրադյանը զարմացել է, թե ինչպես են քննարկումը ծավալում առանց խմբի ՊՎԾ անդամների միջանկյալ արձանագրությունների, որոնք պետք է տեղեկություններ պարունակեին փաստաթղթերի բացակայության, խախտումների ամբողջական տվյալների մասին (ԲԿ-ի աշխատավարձերի, պատմագրերի, իրազեկման մատյանների (եղել է մի մատյան, որտեղ պատահական ստուգումների արդյունքում 3-4 համնկնում է եղել))։ Փորձել է իրավիճակը պարզաբանել Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Արթուր Բարսեղյանի միջոցով, բայց իր մտահոգությունները պատշաճ արձագանքի չեն արժանացել։

2022 թ.-ի հոկտեմբերին ՊՎԾ-ում կազմվել է «Արմենիա» ԲԿ-ի վերաբերյալ տեղեկանքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելու համար։ Սուսաննա Մուրադյանը «Մալբրի» համակարգում տեսել է, որ տեղեկանքում նշված է, թե իբր ստուգումը ներառել է մինչև ստուգվող տարվա դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը, սակայն, օրինակ, սրտի անհետաձգելի վիրահատությունների մասով ստուգումը իրականացվել է մինչև սեպտեմբերի 16-ը։ Տեղեկանքում նշվել է, որ մինչև դեկտեմբեր ստուգվել է նաև սրտի ստենտավորման ծրագիրը։

Մինչ Սուսաննա Մուրադյանը ստեղծված իրավիճակում ելքեր է փնտրել, նրան Գավառից գործուղել են Վանաձոր՝ շինարարության ոլորտում ստուգումների, ապա՝ Սյունիքի մարզ:

2022 թ․-ի դեկտեմբերի 28-ին Սուսաննա Մուրադյանը իր մտահոգություններն անձամբ ներկայացրել է Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին, որը, Սուսաննայի պատմելով, վրդովվել է, ապա աշխատակցի նկարագրած իրավիճակը բնորոշել է որպես հովանավորչություն։ 2023 թ․-ի հունվարին թերի ստուգման, ստուգողների ու ստուգվող ԲԿ-ի պաշտոնյաների միջև առկա փոխկապակցվածության փաստերով զեկուցագիրը էլեկտրոնային փոստով Սուսաննա Մուրադյանն ուղարկել է Ռոմանոս Պետրոսյանին, սակայն մինչև մարտ ամիսը արձագանք չի ստացել։ Այն բանից հետո, երբ Սուսաննա Մուրադյանը փորձել է ՔՊ-ական պատգամավորներից մեկի միջոցով վարչապետ Փաշինյանին տեղեկացնել իրավիճակի մասին, ՊՎԾ-ի իրավաբանական բաժնից պատասխանել են հունվար ամսին ներկայացրած իր զեկուցագրին։ Պատասխանում հայտնել են, թե «Արմենիա» ԲԿ-ում ստուգումն ամբողջ ծավալով է իրականացվել։

Հիվանդանոցներում, այդ թվում՝ «Արմենիա» ԲԿ-ում ստուգումներ կատարած խումբը կազմված է եղել ՊՎԾ և ԱՆ պետական առողջապահական գործակալության աշխատակիցներից (ՊԱԳ)։ «Արմենիա» ԲԿ-ի բաժնետեր Գրիգոր Գրիգորյանի եղբոր դուստրը՝ Վարդանուշ Գրիգորյանը Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարն է։ Գրիգոր Գրիգորյանի եղբոր մյուս դստեր ամուսինը՝ Արթուր Բարսեղյանը, զբաղեցրել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնը (այժմ մեկ այլ վարչության պետ է)։ «Արմենիա» ԲԿ-ի բաժնետեր Գրիգոր Գրիգորյանի մտերիմի՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի դստեր՝ Կլարա Ջհանգիրյանի ամուսինը՝ Անրի Վարդանյանը, զբաղեցնում է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնը։

ՊՎԾ ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին 2023 հուլիսին զեկուցագրով հայտնել է, որ Սուսաննա Մուրադյանի մտահոգությունները չեն փարատվել։ ՊՎԾ-ում ծառայողական քննություն է սկսվել, որի ընթացքում Սուսաննա Մուրադյանի աշխատանքային համակարգիչն առգրավել են, իսկ ծառայողական քննության արդյունքներով ՊՎԾ ղեկավարությունը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Սուսաննա Մուրադյանը քրեական վարույթի ժամանակ հասկանում է, որ վարույթն իր դեմ է նախաձեռնված։ Քրեական վարույթը կարճելու մասին որոշումն ընդունելուց մոտ 2 ամիս անց ՊՎԾ-ն ազատել է նրան աշխատանքից։ Սուսաննա Մուրադյանն այժմ աշխատանքից ազատման հրամանը բողոքարկում է դատարանում։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է թերի ստուգման փաստը

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել և կարճվել է մի քրեական վարույթ, որը պետք է բացահայտեր ՊՎԾ աշխատակիցների, այդ թվում՝ ղեկավար կազմի առնչությունը «Արմենիա» ԲԿ-ում իրականացված թերի ստուգմանը, ենթադրյալ հովանավորչությունը և մի շարք պաշտոնատար անձանց փոխկապակցվածությունը։ «Հետք»-ը ծանոթացել է քրեական վարույթը կարճելու որոշմանը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Քննչական կոմիտեում քննվում է մեկ այլ քրեական վարույթ, որի համար հիմք են հանդիսացել «Արմենիա» ԲԿ-ում ստուգմամբ հայտնաբերված խախտումները։ Այդ քրեական վարույթին դեռ կանդրադառնանք, այժմ ներկայացնենք, թե ինչպես է քննությունն ընթացել Հակակոռուպցիոն կոմիտեում, որի շրջանակում հարցաքննվել են Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները, այդ թվում՝ Սուսաննա Մուրադյանը»,–գրում  է «Հետք»–ը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։