Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ ՍրբազանԵթե ցանկանում ենք խաղաղություն և հանգստություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի. Յաշար Գյուլեր
Ադրբեջшնցին կնոջը կրшկել է նրա երեխաների ներկայությամբ, կինն ինքնապաշտպանվել է դшնшկով. Նոր մանրամասներ
Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելն այժմ գոյություն չէին ունենա. ԹրամփԴատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարովՊՆ-ն հերքում է զինծառայողի uպшնվելու մասին լուրըԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել (լուսանկարներ)
ՀՀ ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանն ու կրակել է հայ աղջկա ոտքին․ նրան ձերբակալել են
Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ
Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին
6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱնվճար Wi-Fi, թե՞ թակարդ. ինչո՞ւ է այն վտանգավոր․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է (Տեսանյութ)ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ. ՓաշինյանՌուսական բանակը հարվածել է Կիևում գտնվող Միջուկային հետազոտությունների ինստիտուտի տարածքինԱդրբեջանական բենզինը ևս աշխարհի բենզինի մի մասն է կազմում և այնտեղ ևս գները բարձրանում է. Գեղամ ԳևորգյանԱյսօրվանից ստանձնել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պատասխանատու պաշտոնը․ Ռուբինյանը նոր նշանակում է արելՕքսֆորդի համալսարանում Իրավագիտություն ու ֆինանսների մագիստրոսի աստիճան ստացած երիտասարդը նշանակվել է Փաշինյանի օգնական
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
«Ասելու նոր բան չկա»․ Փաշինյանը՝ Եռաբլուր չգնալու և սեպտեմբերի 27-ին ուղերձ չհղելու մասինՌուբինյանը խրախուսել ու պաշտոնից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալինԻսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. ՓաշինյանԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելՖրանսիայում ցուցարարները դպրոց են այրել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amՀանրայինի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է նախարարներից մեկի ամուսինը, նման իրավիճակը լուրջ հարցեր է խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ. Լևոն ՔոչարյանՈւշադրություն դարձնել կրծքագեղձի շրջանում ի հայտ եկած փոփոխություններին. հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսԴմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնականՔննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». Ագնեսա Խամոյան Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունը․ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին
Արցախ Միությունը ՀՀ կառավարությանն է հանձնել հայ գերիներին հասցեագրված 1,254 նամակները և համապատասխան հանրագիր
Կաթողիկոսը պետք է հեռանա, ես դրա համար ամեն ինչ կանեմ. ՓաշինյանՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները ևս կներգրավվեն առողջության ապահովագրության համակարգումՆիկոլական ՀՀ-ում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստը․ Միհրան Հակոբյան
Թաղման նպաստը չեն տա, թոշակը կբարձրացնեն 1000, աշխատանքային ստաժի թոշակն էլ՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
Բաքվում նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի չորս ուղղությունները
Եղվարդ-Աշտարակ ճանապարհին Ռազմական ոստիկանության բազմաթիվ մեքենաներ են և զրահաբաճկոններով ու կասկաներով ՌՈ աշխատակիցներ (տեսանյութ)
Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինիՀ1-ի բացատրությունն էժանագին «կրուտիտ» էր․ ԱշոտյանՌուսաստանում ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ գեներալ-մայոր Սերգեյ ՆիկիտուշկինՀոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է, սակայն այդ պայքարը չի սահմանափակվում միայն մեկ օրով․ Արփինե Սարգսյան14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ըԻշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան
Ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է
Հայաստանը կշարունակի գտնվել ամպրոպային ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Բերդի լցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվելՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
Հասարակություն

Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան

«․․․Շատերը ժողովուրդն ու ամբոխը խառնում են իրար հետ», գրում է Հովհաննես Թումանյանը, այնուհետև՝ շարունակում «… Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր, չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան։ Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում զանազան կրակների ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել։ Սովորաբար, կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը»։ Այս մասին գրում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Թումանյանը, ըստ էության, իր հաջորդ սերունդների համար խորը փիլիսոփայական և քաղաքական վերլուծություն է անում՝ մատնանշելով «ժողովուրդ» և «ամբոխ» հասկացությունների հիմնարար տարբերությունը։ Այս տարբերակումը չափազանց կարևոր է հասարակության մեջ իշխանության, կառավարման և սոցիալ-մշակութային գործընթացների դինամիկան հասկանալու համար:

Ժողովուրդը, ընդհանուր արժեքների, ավանդույթների և մշակույթի վրա հիմնված անհատների միավորումն է, ովքեր գիտակցում են իրենց սոցիալական և պատմական պատասխանատվությունն ու առաքելությունը։ Սա կոլեկտիվ մտքի տեսակ է, որը բնութագրվում է իմաստությամբ, զսպվածությամբ և արդյունավետ լինելու ցանկությամբ: Ժողովուրդն ընկալվում է որպես կայուն և ներդաշնակ հանրային կառույց՝ օժտված ներքին ամբողջականությամբ և ինքնակարգավորվելու ու ինքնակազմակերպվելու կարողությամբ։

Ամբոխը, համապատասխանում է անհատների զանգվածային հավաքի՝ զուրկ հստակ հիերարխիայից ու ներքին կառուցվածքից, հեշտությամբ տրվող ու ենթարկվող մանիպուլյացիաներին։ Սոցիալական ասոցիացման այս ձևը բնութագրվում է իմպուլսիվությամբ, անկանխատեսելիությամբ և դեստրուկտիվ գործողությունների հակվածությամբ: Ամբոխը արձագանքում է ակնթարթային կրքերին ու հույզերին, և նրա վարքագիծը հաճախ որոշվում է ոչ թե ռացիոնալ եզրակացություններով, այլ բնազդներով և պահային ցանկություններով:

Անցումը ժողովրդական գիտակցությունից դեպի ամբոխային մտածողություն հասարակությունների պատմության կարևորագույն սոցիալական, քաղաքական և մշակութային շրջադարձային կետերի անոնս է, և այդ ժամանակ է, որ «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերը օգտվելով իրավիճակից և օգտագործելով այդ պահային գործոնները, ըստ էության, զավթում են իշխանությունը՝ ժողովրդին տանելով դեպի արկածախնդրության, ճգնաժամի և կատարսիսի, ինչն էլ իր հերթին, վերջիվերջո հանգեցնում է բռնությունների, ապակայունացման, կամ կորուստների պատմական պարբերաշրջանների։

Պետությունը փրկելու, հասարակական կարգը պահպանելու և, վերջիվերջո, զարգացման ուղին վերագտնելու համար, նախևառաջ, անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից, այնուհետև բռնել ժողովրդական հասարակության կերտման ու հզորացման ուղին՝ իրականացնելով ընդհանուր ինքնութենական արժեքների, պատմական ու մշակութային ժառանգության և ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը նպաստող տեսլականներ, ռազմավարություններ, քաղաքականություններ ու գործողություններ»։