Ադրբեջանը Հայաստանից պահանջում է լինել Մինսկի խմբի լուծարման նախաձեռնող, ու փաշինյանենք դրա հետ ոնց որ ok-են․ Հայկ Մամիջանյան
Նիկոլ Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ ասել են, որ իրենք չեն բացառում բավարարել Ադրբեջանի պահանջը և հանդես գալ համատեղ նախաձեռնությամբ Մինսկի խմբի լուծարման հետ կապված։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նկատեց, որ ԵԱՀԿ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուսով՝ բոլորը պետք է համաձայն լինեն։ Այսինքն՝ առանց Հայաստանի Մինսկի խումբը լուծարել հնարավոր չի։
«Հիմա Ադրբեջանը պահանջում է, որ երբ ինքը ներկայացնի Մինսկի խմբի լուծարման պահանջը ոչ միայն Հայաստանը դեմ չլինի, այլև պահանջում է, որ Հայաստանը դրա համանախաձեռնող լինի, ու փաշինյանենք դրա հետ ոնց որ ok-են»,- ասաց Մամիջանյանը։