Այդ վերջին, բաղձալի, սպասված հանրահավաքի ժամանակ ՀՀԿ-ն լինելու է ամենավտանգավոր, ամենապատասխանատու և ամենաբարձր տեղում․ Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կանխատեսումներ չի անում և չի կարող ասել, թե՝ երբ կլինի ոչ թե հերթական, այլ վերջին հանրահավաքը, բայց խոստանում է՝ այդ հանրահավաքում ՀՀԿ-ն մեծ դեր կունենա։
«Այդ վերջին, բաղձալի, սպասված հանրահավաքի ժամանակ ՀՀԿ-ն լինելու է ամենավտանգավոր, ամենապատասխանատու և ամենաբարձր տեղում։ Նույն կերպ, ինչպես եղել է անցնող տարիների ընթացքում»,- ասաց նա։
Մամիջանյանի խոսքով` Հանրապետականի ուղին՝ այս կամ այն կոռուպցիոն իրական ու ոչ իրական սկանդալը չէ, այլ այդ ուղին ՀՀ պատմության մեջ սերտաճած է։
«Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ պարզերես անենք ՀՀԿ-ի և ՀՀ քաղաքացու անունը»,- ընդգծեց Մամիջանյանը։