Խոնարհաբար վերստին ներողություն եմ խնդրում․ Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը հեռացնելու մասին
2024-ին մեր կյանքը նշանավորվեց «Տավուշը հանուն հայրենքի» շարժմամբ, որը շատ շուտով ժողովուրդը վերանվանեց Սրբազան պայքար։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին նշեց Բագրատ Սրբազանը։
«Ունեցանք մայիս 9-ը, որն ապացուցեց, որ բոլոր նրանք, ովքեր կածում էին, թե ժողովուրդն անտարբեր է, հարմարվել է ինքնաոչնչացման գաղափարին և մեռած է ՝ սխալվեցին»,-ասաց նա։
Հունիսի 12-ը, Բագրատ սրբազանի որակմամաբ, խարան և ամոթ է այս իշխանության ճակատին։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ այդ բռնություններից հետո էլ նույնիսկ ժողովուրդը չընկճվեց, կամքով ցույց տվեց, որ այս շարժմանը հաղթել չի լինի։
Սրբազանը նշեց՝ ինքն ընդունել է, որ զանազան անհաջողությունների և վերջնարդյունքին չհասնելու պատասխանատվությունն ամբողջական իրենն է, իսկ հաջողությունն ու հաղթանակն իր «համբուրելի ժողովրդինը»։
«Ես խոնարհաբար վերստին ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավորություն չեղավ իրագործելու մեր ծրագիրը, սակայն պետք է շեշտեմ, որ մենք գործելու ենք ոչ թե հնարավոր է, թե ոչ, այլ անհրաժետություն է, թե ոչ այս չարիքին հեռացնելը․ այն անհրաժեշտություն է և այդպես էլ կդառնա հնարավոր»,-ասաց նա և նշեց, որ պայքարի վերջակետը կլինի միայն հաղթանակի դեպքում։