Այս հրաշալի պայքարը, որ եղել և մնում է իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանը․ սկսելու է առատության և լիության շրջան․ Բագրատ Սրբազան
Մենք ապրելուն ու պետություն կառուցելուն պարզապես այլընտրանք չունենք»։ Այս մասին հայտարարեց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը։
«Ի՞նչ ունենք այսօր։ Բոլոր առումներով տապալված սահմանադրական կարգ, թշնամու բոլոր պահանջներն ու թելադրանքներն իրականացնող չիշխանություն, պարտադրված սահմանազատում, խաղաղության կեղծ օրակարգ, սպասվող հայրենահանձումներ, ադրբեջանցիների «վերադարձի» պահանջ, Սահմանադրության փոփոխության, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջ, անվտանգային բազմաթիվ սպառնալիքներ, պատանդառված ռազմագերիներ, գերիներ, Բաքվի բանտերում պահվող պատանդառված հայրենակիցներ, քաոսի, թշնամության ու ատելության սերմանում, սոցիալական անարդարություն, թմրամոլության ու խաղամոլության տարածում, փողի ու իշխանության պաշտամունք և այլն, և այլն»,- ասաց նա։
Բագրատ Սրբազանը նկատեց, որ 2025թ.-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը մեր կյանքում, և սկսելու է առատության և լիության շրջանը։
«Մեր երկիրը չի լինելու գրավված և ավերակ, այլ վերհառնող և շեն երկիր։ Ես այս անբեկանելի հավատով եմ ներգրավվել և շարունակելու եմ այս հրաշալի պայքարը, որ եղել և մնում է իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանը, որովհետև մեր կյանքի սահմանափակ օրերն ավելին չեն, քան մեր իղձերն ու երազները»,-ասաց նա և վստահեցրեց, որ հոգևոր Հայաստանը կհաղթի «նոր» Հայաստանին»,- ասաց նա։