Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին․ News.am
6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱնվճար Wi-Fi, թե՞ թակարդ. ինչո՞ւ է այն վտանգավոր․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է (Տեսանյութ)ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ. ՓաշինյանՌուսական բանակը հարվածել է Կիևում գտնվող Միջուկային հետազոտությունների ինստիտուտի տարածքինԱդրբեջանական բենզինը ևս աշխարհի բենզինի մի մասն է կազմում և այնտեղ ևս գները բարձրանում է. Գեղամ ԳևորգյանԱյսօրվանից ստանձնել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պատասխանատու պաշտոնը․ Ռուբինյանը նոր նշանակում է արելՕքսֆորդի համալսարանում Իրավագիտություն ու ֆինանսների մագիստրոսի աստիճան ստացած երիտասարդը նշանակվել է Փաշինյանի օգնական
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
«Ասելու նոր բան չկա»․ Փաշինյանը՝ Եռաբլուր չգնալու և սեպտեմբերի 27-ին ուղերձ չհղելու մասինՌուբինյանը խրախուսել ու պաշտոնից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալինԻսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. ՓաշինյանԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելՖրանսիայում ցուցարարները դպրոց են այրել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amՀանրայինի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է նախարարներից մեկի ամուսինը, նման իրավիճակը լուրջ հարցեր է խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ. Լևոն ՔոչարյանՈւշադրություն դարձնել կրծքագեղձի շրջանում ի հայտ եկած փոփոխություններին. հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսԴմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնականՔննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». Ագնեսա Խամոյան Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունը․ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին
Արցախ Միությունը ՀՀ կառավարությանն է հանձնել հայ գերիներին հասցեագրված 1,254 նամակները և համապատասխան հանրագիր
Կաթողիկոսը պետք է հեռանա, ես դրա համար ամեն ինչ կանեմ. ՓաշինյանՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները ևս կներգրավվեն առողջության ապահովագրության համակարգումՆիկոլական ՀՀ-ում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստը․ Միհրան Հակոբյան
Թաղման նպաստը չեն տա, թոշակը կբարձրացնեն 1000, աշխատանքային ստաժի թոշակն էլ՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
Բաքվում նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի չորս ուղղությունները
Եղվարդ-Աշտարակ ճանապարհին Ռազմական ոստիկանության բազմաթիվ մեքենաներ են և զրահաբաճկոններով ու կասկաներով ՌՈ աշխատակիցներ (տեսանյութ)
Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինիՀ1-ի բացատրությունն էժանագին «կրուտիտ» էր․ ԱշոտյանՌուսաստանում ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ գեներալ-մայոր Սերգեյ ՆիկիտուշկինՀոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է, սակայն այդ պայքարը չի սահմանափակվում միայն մեկ օրով․ Արփինե Սարգսյան14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ըԻշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան
Ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է
Հայաստանը կշարունակի գտնվել ամպրոպային ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Բերդի լցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվելՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազությունԴալարում կնոջն ու 6-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ-ն՝ NEWSPRESS.am-ինԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրաքին«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայելյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին ՀաթերքումՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է
Եզրակացությունները հաստատում են` Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են․ փաստաբան
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-Իրան պատերազմը կարող է վերսկսվելՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովԻ՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Հասարակություն

Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի շտապ հայտարարությունը

Գործարար Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը շտապ հայտարարություն է արել, որում նշվում է․

«Գործի նախապատմությունը

Գաբրիել Չենբերջյանին առնչվող 2018 թվականի մայիսի 2-ին հարուցված քրեական գործը վեց ու կես տարի շարունակվել է առանց էական առաջընթացի: 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը, հիմնվելով բացառապես գործում առկա վաղեմի տվյալների վրա, կայացրել է Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ըստ մեղադրանքի՝ նա իբր միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարի օրինականացմանը:

2024 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները, մերժել է քննիչի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը՝ անհապաղ ազատ արձակելով Գաբրիել Չենբերջյանին: 2024 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ դատախազությունը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

2024 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից «Հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու և դատական վարույթի իրականացման ձևի մասին» որոշումը պաշտպանական կողմին է հասու դարձել միայն 2025 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 12:30-ին՝ ոչ աշխատանքային օրը: Որոշումը ՀայՓոստ-ի գլխավոր բաժանմունք է մուտքագրվել 2025թ. հունվարի 3-ին, որից հետո ուղարկվել է թիվ 0033 բաժանմունք: Ընդ որում, որոշումը ուղարկվել է միայն պաշտպաններից մեկին, մինչդեռ ո՛չ Գաբրիել Չենբերջյանին, ո՛չ մյուս պաշտպանին որոշման օրինակներ չեն ուղարկվել:

Որոշմամբ դատարանը սահմանել է բացատրությունների, դրանք հիմնավորող նյութերի, միջնորդություների ներկայացման վերջնաժամկետ մինչև 2025 թվականի հունվարի 3-ը, իսկ գրավոր ընթացակարգով դատական ակտի կայացման օր նշանակել է 2025 թվականի հունվարի 7-ին:

Պաշտպանական խումբը հարկ է համարում արձանագրել հետևյալ էական խախտումները.

Ստեղծվել է իրավական աբսուրդ՝ երբ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է ավելի վաղ՝ մինչև հունվարի 3-ը, քան որոշման փաստացի ստացման օրը՝ հունվարի 4-ը:
Որոշման ուղարկման և դատական ակտի հրապարակման միջև ընկած ժամանակահատվածում գրեթե բոլոր օրերը ոչ աշխատանքային են՝ 
2024թ. դեկտեմբերի 31, 2025թ. հունվարի 1-2՝ Ամանորյա տոներ՝ ոչ աշխատանքային օրեր,
2025թ. հունվարի 4-5՝ ոչ աշխատանքային օրեր, 
2025թ. հունվարի 6՝ Սուրբ Ծնունդ, ոչ աշխատանքային օր։
Ոչ աշխատանքային օրերի պատճառով բացառված է բանկերից, պետական մարմիններից, այլ անձանից  անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման հնարավորությունը՝ որոնք որոշիչ նշանակություն կարող են ունենալ Գաբրիել Չենբերջյանին մեղսագրվող արարքների բացառման, ժխտման հարցում: 
Գաբրիել Չենբերջյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնց վերաբերյալ բժշկական կենտրոնի կողմից արդեն իսկ իրականացվել է կոմպլեքս հետազոտություն, և եզրակացությունը Գաբրիել Չենբերջյանին տրամադրվելու է 2025թ. հունվարի 6-ից հետո միայն: Ժամկետների սղությամբ պայմանավորված՝ դեռևս հնարավորություն չենք ունեցել դատարանին ներկայացնել մեր վստահորդի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը:
Այս իրավիճակը լիովին հաստատում է Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի նախորդ՝ 2024թ. դեկտեմբերի 30-ի հայտարարության մեջ բարձրացված մտահոգությունները, մասնավորապես՝

նախաքննության անհարկի շտապողականությունը,
արդար դատաքննության իրավունքի խախտումը,
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորություն սահմանափակումը,
Գաբրիել Չենբերջյանի լսված լինելու իրավունքի անտեսումը,
բանավոր դատաքննության անցկացումից անհիմն հրաժարումը։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին խնդրել ենք՝

ողջամիտ ժամկետով հետաձգել բողոքի քննության դատական ակտի կայացման օրը,
ապահովել Գաբրիել Չենբերջյանի պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը՝ Գաբրիել Չենբերջյանի պաշտպանների բացատրությունների, դրանք հիմնավորող նյութերի, միջնորդություների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 8-ը ներառյալ,
ապահովել Գաբրիել Չենբերջյանի լսված լինելու իրավունքի լիարժեք իրացման հնարավորությունը՝ նշանակելով բանավոր ընթացակարգով բողոքի քննություն և ապահովելով Գաբրիել Չենբերջյանի ներկայությունը։


Միքայել Համբարձումյան 
Աշոտ Սիմոնյան
04.01.2025թ.»։