6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱնվճար Wi-Fi, թե՞ թակարդ. ինչո՞ւ է այն վտանգավոր․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է (Տեսանյութ)ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ. ՓաշինյանՌուսական բանակը հարվածել է Կիևում գտնվող Միջուկային հետազոտությունների ինստիտուտի տարածքինԱդրբեջանական բենզինը ևս աշխարհի բենզինի մի մասն է կազմում և այնտեղ ևս գները բարձրանում է. Գեղամ ԳևորգյանԱյսօրվանից ստանձնել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պատասխանատու պաշտոնը․ Ռուբինյանը նոր նշանակում է արելՕքսֆորդի համալսարանում Իրավագիտություն ու ֆինանսների մագիստրոսի աստիճան ստացած երիտասարդը նշանակվել է Փաշինյանի օգնական
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
«Ասելու նոր բան չկա»․ Փաշինյանը՝ Եռաբլուր չգնալու և սեպտեմբերի 27-ին ուղերձ չհղելու մասինՌուբինյանը խրախուսել ու պաշտոնից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալինԻսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. ՓաշինյանԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելՖրանսիայում ցուցարարները դպրոց են այրել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amՀանրայինի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է նախարարներից մեկի ամուսինը, նման իրավիճակը լուրջ հարցեր է խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ. Լևոն ՔոչարյանՈւշադրություն դարձնել կրծքագեղձի շրջանում ի հայտ եկած փոփոխություններին. հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսԴմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնականՔննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». Ագնեսա Խամոյան Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունը․ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին
Արցախ Միությունը ՀՀ կառավարությանն է հանձնել հայ գերիներին հասցեագրված 1,254 նամակները և համապատասխան հանրագիր
Կաթողիկոսը պետք է հեռանա, ես դրա համար ամեն ինչ կանեմ. ՓաշինյանՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները ևս կներգրավվեն առողջության ապահովագրության համակարգումՆիկոլական ՀՀ-ում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստը․ Միհրան Հակոբյան
Թաղման նպաստը չեն տա, թոշակը կբարձրացնեն 1000, աշխատանքային ստաժի թոշակն էլ՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
Բաքվում նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի չորս ուղղությունները
Եղվարդ-Աշտարակ ճանապարհին Ռազմական ոստիկանության բազմաթիվ մեքենաներ են և զրահաբաճկոններով ու կասկաներով ՌՈ աշխատակիցներ (տեսանյութ)
Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինիՀ1-ի բացատրությունն էժանագին «կրուտիտ» էր․ ԱշոտյանՌուսաստանում ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ գեներալ-մայոր Սերգեյ ՆիկիտուշկինՀոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է, սակայն այդ պայքարը չի սահմանափակվում միայն մեկ օրով․ Արփինե Սարգսյան14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ըԻշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան
Ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է
Հայաստանը կշարունակի գտնվել ամպրոպային ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Բերդի լցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվելՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազությունԴալարում կնոջն ու 6-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ-ն՝ NEWSPRESS.am-ինԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրաքին«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայելյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին ՀաթերքումՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է
Եզրակացությունները հաստատում են` Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են․ փաստաբան
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-Իրան պատերազմը կարող է վերսկսվելՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովԻ՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի
Հասարակություն

«Լլադրոն» արտադրում է «Ղարաբաղյան նժույգ» ճենապակե արձանիկներ՝ Ադրբեջանի քարոզչության համար

Ցավոք, այս աշխարհում կարևորվում են միայն փողն ու ուժը: Մյուս բոլոր հարցերը, որոնք միամիտ մարդիկ արժևորում են, ինչպիսիք են ճշմարտությունը, արդարությունը և մարդու իրավունքները, ինքնակործան խաբկանքներ են: Հարուստ ու հզոր մարդիկ և երկրները կարող են անել գրեթե ամեն ինչ: Նրանց կարող են կանգնեցնել միայն ավելի հզորները։ Թույլերը հզոր գայլերի ողորմության ներքո են։ Այս մտքերը ծագեցին գլխումս, երբ նամակ ստացա Իսպանիայի Վալենսիա քաղաքում ճենապակե արձանիկներ արտադրող աշխարհահռչակ «Լլադրո» (Lladro)՝ ընկերությունից:

Շատերն իրենց տներում ունեն «Լլադրո» ընկերության արձանիկների թանկարժեք հավաքածուներ: Մարդիկ դրանք հաճախ նվեր են տալիս: «Լլադրոյից» ստացածս նամակը գովազդ էր՝ վաճառելու իր վերջերս արտադրած ճենապակյա արձանիկը, որը կոչվում է «Ղարաբաղյան նժույգ»: Նժույգի պատկերին կից նամակում գրված էր. «Ղարաբաղյան նժույգն Ադրբեջանի մշակութային ժառանգության և նրա աննկուն ոգու խորհրդանիշն է: Մեր նկարիչներն այն պատկերել են ճենապակյայով՝ ընդգծելու այս յուրահատուկ ցեղատեսակի շքեղությունն ու գեղեցկությունը: Հետևելով հնագույն ավանդույթին՝ նժույգը ծածկված է ղարաբաղյան գորգի հայտնի նախշերով՝ զարդարված վառ գույներով և ոսկեգույն փայլերով: Բացահայտե՛ք այս նմուշի բոլոր մանրամասները, որը հասանելի է միայն սահմանափակ քանակությամբ»։ Վերոնշյալ կարճ պարբերությունում «Լլադրոն» մի քանի փաստացի սխալներ է թույլ տվել։ Նախ, ղարաբաղյան ձին չի կարող լինել Ադրբեջանի խորհրդանիշը, քանի որ Ղարաբաղը (Արցախը) պատմական Հայաստանի մի մասն է։

Իրավիճակն ավելի վատթարացնելով, «Լլադրոն» կեղծորեն ավելացրել է, որ այս ձին Ադրբեջանի «մշակութային ժառանգության և նրա աննկուն ոգու» խորհրդանիշն է։ Չկա Ադրբեջանի «մշակութային ժառանգություն» հասկացություն, քանի որ երկիրը 100 տարեկանից մի փոքր ավելի է: Ինձ համար անհասկանալի է նաև «Լլադրոյի» ակնարկն Ադրբեջանի «աննկուն ոգու» մասին։ Որտեղի՞ց է գալիս այդ «աննկուն ոգին»։

Ադրբեջանն իր կարճատև պատմության ընթացքում զբաղված է եղել հայ ռազմագերիների բարբարոսական գլխատմամբ, կոտորածներով, էթնիկ զտումներով և ցեղասպանություններով, ավերել է հայկական եկեղեցիներն ու մշակութային հուշարձանները, խեղաթյուրել պատմությունը և իրականացրել սեփական քաղաքացիների մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, այդ թվում՝ շինծու մեղադրանքներով լրագրողների և քաղաքական այլախոհների բանտարկումը։ Քանի որ ես շատ քիչ բան գիտեմ ձիերի մասին, համացանցում փնտրեցի «Ղարաբաղյան ձիու» մասին։

Ահա թե ինչ եմ գտել. «Ղարաբաղյան ձիերի ցեղատեսակը կրում է պարսկական ձիերի և այլ ցեղատեսակների ազդեցությունը, ինչպիսիք են ախալթեքեյան, կաբարդական, թուրքմենական և արաբական ձիերը»: Ախալթեքեյան ձին ծագում է Թուրքմենստանից, իսկ կաբարդականը՝ Ռուսաստանի Կաբարդա-Բալկարական Հանրապետությունից: Այդ նախադասության մեջ ես չեմ տեսնում որևէ հղում Ադրբեջանին։ Մեկ այլ ակնհայտ սխալի մեջ «Լլադրոն» իր էլեկտրոնային նամակում բացատրել է, որ «Ղարաբաղյան ձի» նշանակում է «Ոսկե ձի», որը սխալ է։ «Ղարաբաղ» անունը կազմված է երկու բառերից՝ «ղարա», որը թուրքերեն նշանակում է սև, և «բաղ», որը պարսկերեն նշանակում է այգի։ Ուստի Ղարաբաղ նշանակում է Սև այգի։ «Լլադրոն» վաճառում է «Ղարաբաղյան նժույգ» ճենապակե արձանիկը՝ յուրաքանչյուրը 6580 դոլարով։ Այն «սահմանափակ քանակությամբ» արտադրություն է՝ ընդամենը 750 օրինակ։ Արձանիկը կշռում է 9 կգ, նրա չափերն են՝ բարձրությունը՝ 43 սմ, լայնությունը՝ 51 սմ և երկարությունը՝ 20 սմ:

«Ղարաբաղյան նժույգի» արձանիկը գովազդելու համար «Լլադրոն» իր շնորհանդեսն անցկացրել է Բաքվի Շիրվանշահ պալատի թանգարանում, որտեղ Ադրբեջանի ազգային կոնսերվատորիան կենդանի երաժշտական համերգ էր կազմակերպել: Հրավիրված բանախոսը եղել է Յաշար Քուլուզադեն, որն ամենամեծ թվով ղարաբաղյան իսկական ձիերի տերն է: Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ներկայացնելու և ղարաբաղյան ձիու տարածմանն ամբողջ աշխարհում նպաստելու համար, նախագահ Ալիևը 2022 թվականին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ին նվիրել է ղարաբաղյան ձի և ձիասպորտի թեմայով երկու քանդակ։

Սա արդեն երկրորդ անգամն է, որ թագուհին ղարաբաղյան նժույգ է ստանում Ադրբեջանից։ Առաջինը եղել 1956 թվականին։ Քանի որ «Լլադրոյի» ղեկավարներին հետաքրքրում է միայն շահույթը, ապա հայերը և նրանց աջակիցները պետք է հակազդեն ղարաբաղյան նժույգի օգտագործմանը որպես ադրբեջանական քարոզչության գործիք՝ բոյկոտելով «Լլադրոյի» բոլոր ապրանքների գնումը: Բողոքները պետք է ուղարկվեն «Լլադրոյի» գլխավոր գործադիր տնօրեն Աննա Ռոդրիգես Նոգեյրասին, որի էլեկտրոնային փոստի հասցեն է՝ [email protected]։ Ես չգիտեմ, թե ինչ բիզնես պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի ղեկավարների և «Լլադրոյի» միջև։ Ո՞վ քանի տոկոս է ստանալու վաճառքից և ո՞վ է անձամբ օգտվելու ստացված եկամուտից: Զարմանալի է, որ «Ղարաբաղյան նժույգի» արձանիկները դեռևս սպառված չեն, քանի որ դրանք թողարկվել են մի քանի ամիս առաջ։ Քանի որ Ադրբեջանի ղեկավարները շքեղ նվերներ են ընծայում Ադրբեջան այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչո՞ւ նրանք չեն գնել «Ղարաբաղյան նժույգի» ճենապակյա բոլոր 750 օրինակները և դրանք չեն տվել որպես հուշանվերներ: Համոզված եմ, որ նախագահ Ալիևը, որը միլիարդատեր է, կարող է հեշտությամբ իրեն թույլ տալ գնել բոլոր 750 օրինակները՝ յուրաքանչյուրը 6580 դոլարով՝ 4,9 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։  

Հարութ Սասունյան  http://www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի