«Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերի մեռելածին են, այլընտրանքը՝ ուժեղ բանակով պետությունն է․ թյուրքագետ
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․
Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթին արդեն հավանաբար ծանոթ եք։
Ալիևը, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ չեն Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել։
Արձանագրենք հերթական անգամ և մեկընդմիշտ, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերի մեռելածին են։
Այլընտրանքը՝ ուժեղ բանակով, զինված ու տեխնոլոգիապես զարգացող պետությունն է, որը կառավարում են լավագույն կադրերը, ոչ թե ձվածեղի սիրահարները։