Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»
Տնտեսություն

Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը

Նախորդ տարվա օրինակով, 2025 թվականին արտոնյալ պայմաններով Հայաստան կներկրվի 8 հազար էլեկտրամոբիլ: Միայն թե, նշված քվոտայի բաշխումն իրականացվելու է նոր սկզբունքով, որի մանրամասները «Արմենպրես»-ին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը:

Նա նշեց, որ էլեկտրական շարժիչներով ավտոմեքենաների պարագայում ներկրման սակագնային արտոնությունը գործում է արդեն մի քանի տարի, սակայն Եվրասիական տնտեսական միության համապատասխան իրավական ակտերի համաձայն՝ այդ կարգով Հայաստան ներմուծվող մեքենաների քանակը չի կարող գերազանցել 8 հազարը: Քվոտան, ի դեպ, այսպիսին է եղել նաև 2024 թվականին: Դա նշանակում է, որ այս տարվա ընթացքում Հայաստան ներկրած առաջին 8 հազար էլեկտրական ավտոմեքենաների տերերը չեն վճարի ներկրման համար սահմանված մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ:

2025 թվականին վերանայվել է 8 հազար էլեկտրամոբիլների ներկրման քվոտայի բաշխման կարգը: Մովսիսյանը նշեց, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այս տարի արտոնյալ պայմաններով կարող են ներկրել ընդհանուր առմամբ 5 հազար, իսկ դիլերական, դիստրիբյուտորական պայմանագրեր ունեցող տնտեսվարող սուբյեկտները՝ 3 հազար այդպիսի ավտոմեքենա:

Էմմա Մովսիսյանը տեղեկացրեց, որ մինչև 2024 թվականը Հայաստանում ամբողջությամբ չի օգտագործվել էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտան: Մասնավորապես, 2023 թվականին նման պայմաններով ներկրվել է շուրջ 5 հազար ավտոմեքենա, մինչդեռ՝ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին սակագնային քվոտան արդեն սպառված էր:

Նրա խոսքով՝ էլեկտրամոբիլներ Հայաստան են ներկրվում գերազանցապես Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Չինաստանից: Ակնառու է հատկապես չինական արտադրության մեքենաների քանակի ավելացումը: Հիմնականում գերիշխում են 2022-24 թվականների արտադրության ավտոմեքենաները, որոնք ունենալով համեմատաբար թարմ մարտկոցներ՝ ենթակա են ավելի երկար շահագործման:

«Էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է երկու գործոնով՝ ժամանակակից ավտոմեքենա ձեռքբերելու ցանկությամբ և լիցքավորման առումով դրանց ավելի էժան լինելու հանգամանքով: Միգուցե դրան նպաստում է նաև այն մտավախությունը, որ մաքսատուրքի մասով Հայաստանն այլևս կարող է չունենալ այս արտոնությունը»,- նկատեց Էմմա Մովսիսյանը: