Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի հետ բարեկամական, քավոր-սանիկական հարաբերություններ չի ունեցել և չունի, բայց պատիվ ունի այն ճանապարհի մասով, որն անցել է նրա հետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում՝ սկսած 2013 թվականի տարեսկզբից։
«Ամեն անգամ բոլոր ընտրական պրոցեսներից առաջ հայտարարել են, որ ես վարչապետի սանիկն եմ։ Ես պատվով եմ կրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելու հնարավորությունը, գնահատում եմ այն ճանապարհը, որն անցել եմ վարչապետի գլխավորությամբ, հպարտանում եմ դրանով։ Սանիկի հարցը քննարկում են այն համատեքստում, որ դա ներկայացնեն իմ միակ արժանիքը»,- ավելացրեց նա։