«Ես չեմ բացառում»․ ՏԿԵ նախարարը՝ մարզերի տրանսպորտի գնի բարձրացման մասին
Հանրապետության բազմաթիվ մարզերում ցավոք սրտի ունենք դեռևս տրանսպորտային միջոցներ, որոնք մենք գնահատում ենք, որ բավարար վիճակում չեն գտնվում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Անդրադառնալով մարզերում տրանսպորտի գնի բարձրացման հավանականությանը նա նշեց, որ չի բացառում թանկացումը։
«Ես չեմ բացառում, ինչպես գնի անփոփոխ մնալը, այնպես էլ գնի որոշակի բարձրացումը, այնպես էլ գնի որոշակի իջեցումը: Ես համակարծիք եմ, որ Արարատում տրանսպորտային վիճակը, մեղմ ասած բավարար չէ, բայց ես նաև վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ անում ենք, որ մարզերում վիճակը բարելավի»,- ասաց Խուդաթյանը: