46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amՀանրայինի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է նախարարներից մեկի ամուսինը, նման իրավիճակը լուրջ հարցեր է խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ. Լևոն ՔոչարյանՈւշադրություն դարձնել կրծքագեղձի շրջանում ի հայտ եկած փոփոխություններին. հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսԴմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնականՔննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». Ագնեսա Խամոյան Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունը․ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին
Արցախ Միությունը ՀՀ կառավարությանն է հանձնել հայ գերիներին հասցեագրված 1,254 նամակները և համապատասխան հանրագիր
Կաթողիկոսը պետք է հեռանա, ես դրա համար ամեն ինչ կանեմ. ՓաշինյանՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները ևս կներգրավվեն առողջության ապահովագրության համակարգումՆիկոլական ՀՀ-ում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստը․ Միհրան Հակոբյան
Թաղման նպաստը չեն տա, թոշակը կբարձրացնեն 1000, աշխատանքային ստաժի թոշակն էլ՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
Բաքվում նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի չորս ուղղությունները
Եղվարդ-Աշտարակ ճանապարհին Ռազմական ոստիկանության բազմաթիվ մեքենաներ են և զրահաբաճկոններով ու կասկաներով ՌՈ աշխատակիցներ (տեսանյութ)
Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինիՀ1-ի բացատրությունն էժանագին «կրուտիտ» էր․ ԱշոտյանՌուսաստանում ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ գեներալ-մայոր Սերգեյ ՆիկիտուշկինՀոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է, սակայն այդ պայքարը չի սահմանափակվում միայն մեկ օրով․ Արփինե Սարգսյան14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ըԻշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան
Ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է
Հայաստանը կշարունակի գտնվել ամպրոպային ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Բերդի լցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվելՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազությունԴալարում կնոջն ու 6-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ-ն՝ NEWSPRESS.am-ինԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրաքին«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայելյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին ՀաթերքումՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է
Եզրակացությունները հաստատում են` Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են․ փաստաբան
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-Իրան պատերազմը կարող է վերսկսվելՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովԻ՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ»
Հասարակություն

Այս նոր մարդիկ հատուկ ոգևորությամբ սկսեցին պարծենալ այն բաներով, որոնց համար նորմալ մարդիկ կամաչեին ու... կլռեին․ Արշակ Սրբազան

Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Ամոթի վերջը» վերտառությամբ անանուն, հին ու մոռացված ավանդազրույց է ներկայացրել։

«Ամոթը ծնվեց դրախտում։

Ամոթի ծնունդը սպասված չէր։ Նա անցանկալի ծնունդ էր։ Նա ընդամենը ծնվեց ծնողների մեղքի պատճառով։ Դրախտի Տերը Ամոթի ծնողներին պատվիրել էր դրախտում մնալու դիմաց հնազանդ լինել իրեն:  Բայց Ամոթի ծնողները խախտեցին պայմանը. նրանք մտածեցին խաբել դրախտի Տիրոջը և բազմել Նրա աթոռին։ Երբ անհնազանդությունն ու խաբեությունը բացահայտվեց, ահա այդ ժամանակ ծնվեց Ամոթը։ Այդ օրվանից Ամոթը հայտնվեց բոլոր այն վայրերում,  որտեղ կա մեղքի զգացում։

Ամոթի ծնունդից հետո շատ ու տարբեր մարդիկ եկան աշխարհ։ Նրանցից ոմանք ասացին, թե Ամոթը պիտի ծնվի Աստծուն ուրացող մարդկանց հոգիներում: Եվ Ամոթը հուսախաբ չէր անում, ամեն անգամ նա կայծակնային արագությամբ հայտնվում էր բոլոր այն տեղերում, ուր մերժում էին Աստծուն։ Աստծուն ուրացողները խիստ անհյուրընկալ էին նաև Ամոթի հանդեպ։ Նրանք վռնդում էին Ամոթին և ամեն կերպ փորձում խեղդել ու ոչնչացնել նրան։ Այս մարդիկ վարվում էին Ամոթի ծնողների նման և ուզում էին դառնալ դրախտի Տիրոջ պես, բազմել Նրա աթոռին։

Աշխարհում ապրող ուրիշ մարդիկ էլ կային, որոնք ասում էին, թե Ամոթն անպայման պիտի այցելի այն վայրեր, ուր ուժն ու գեղեցկությունը մերժված են։ Ամոթը, թեև այդքան համաձայն չլինելով այդպես հայտարարող մարդկանց հետ, այնուամենայնիվ, շրջում էր նաև այդ կողմերում, և նրա ներկայությունից սթափված՝ մարդիկ ջանադրաբար մարզում ու ամրացնում էին իրենց մկանները։ Նրանք նաև թանկարժեք ու անուշահոտ յուղերով և հազվագյուտ քսուքներով օծում էին մարմինները, հարդարում ու գունազարդում դեմքերը։ Այս մարդիկ Ամոթի վախից՝ առանձնակի ուշադրությամբ հետևում էին նաև բնության երևույթներին՝ փորձելով բացահայտել ներդաշնակությունները ու բնության գեղեցկությունները։ Իսկ եթե անգամ այս մարդկանց մեջ լինում էին որոշներ, որ ոչինչ չէին հասկանում այդ ամենից, նրանք էլ  էին ջանադրաբար ձևացնում, թե գեղագետ են՝ միայն թե չհայտնվեին Ամոթի խիստ հայացքի տակ։

Ժամանակներ անցան…

Աշխարհ եկան բոլորովին նոր մարդիկ։ Նրանք տեսքով նման էին նախորդ մարդկանց, բայց որքան նման, նույնքան և տարբեր էին նրանք. նրանց հոգիները սինթետիկ էին, սիրտը՝ արյան փոխարեն քացախանման մի հեղուկ էր արտամղում դեպի անոթներ՝ նույնքան սուր հոտով, իսկ մարմնի փոխարեն քրտնում էին նրանց աչքերի բիբերը։

Ահա այս մարդիկ դարձան Ամոթի իսկական ու ոխերիմ թշնամիները։ Նրանք ոչ միայն կռվում էին Ամոթի դեմ, այլ ուղղակի ժխտում էին նրա գոյությունը և հայտարարում, թե Ամոթը բնավ չի էլ ծնվել։ Դրա փոխարեն նրանք մոգերի ու աստղագուշակների օգնությամբ աշխարհ բերեցին ուրիշ ծնունդներ, որոնց անվանեցին Իրավունք , Ազատություն ու  նաև Համարձակություն: Սրանց անխիղճ շահագործումից ծնվեցին Սանձարձակությունն ու Այլասերությունը։

Եվ այդ օրվանից մինչև այսօր Ամոթի փոխարեն Սանձարձակությունն ու Այլասերությունը Ազատության, Իրավունքի ու Համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում, հաղթահանդեսներ անում հրապարակներում և խժռում Ամոթից մնացած վերջին պատառները։

Ահա այսպես այս նոր մարդիկ սկսեցին մի հատուկ ոգևորությամբ պարծենալ այն բաներով, որոնց համար նորմալ մարդիկ կամաչեին ու... կլռեին»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Արշակ Սրբազանը։