Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումը
Մամուլ

«Լինելու են նախկին ՔՊ-ականներ»․ Հովիկ Աղազարյանի կուսակցությունն անակնկալներ է խոստանում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և կուսակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում։

Այս մասին հայտնել է ինքը Աղազարյանը․ «Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործընթաց։ Կուսակցության անվանումը լինելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» - ՄԱՍԿ։

Ի՞նչ գաղափարախոսությամբ է առաջնորդվելու կուսակցությունը,  ովքեր են լինելու կուսակցության անդամները, ռուսամետ, թե արեւմտամետ ուղղվածության կողմնակից է լինելու պատգամավորի հիմնած կուսակցությունը հարցերին պատասխանում է անձամբ Հովիկ Աղազարյանը․

-Փետրվարի 8-ին տեղի ունենալիք համագումարի ընթացքում կտրվի Ձեզ եւ բոլորին հուզող հարցերի պատասխանները։ Բայց վստահաբար կարող եմ ասել, որ մեր կուսակցության հիմքում լինելու է պետություն-սփյուռք-ժողովրդավարություն խորքային սկզբունքները։ Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր են լինելու կուսակցության անդամ հիմա այդ հարցի շուրջ ընթանում են գործընթացներ, որի մասին կհայտարարվի փետրվար 8-ին։

-Պարոն Աղազարյան, հնարավո՞ր է կուսակցությունում տեսնենք նախկին ՔՊ-ականների։

-Ամպագոռգոռ անուններ չեն լինելու, բայց որ լինելու են նախկին ՔՊ-ականներ, դա հաստատ։ Բացի պարոն Ասլանյանից, լինելու են շատ ու շատ նախկին ՔՊ-ականներ։

-Պարոն Աղազարյան, Ձեր փաստաբանը նշել էր, որ չի բացառվում, որ առաջիկա քառօրյային դատախազը մտնի ԱԺ եւ միջնորդի Ձեզ զրկել անձեռնմխելիությունից, նախ որքանո՞վ եք հավանական համարում այդ սցենարը, եւ, եթե այդպես լինի, ապա ի՞նչ է լինելու նորաստեղծ կուսակցության ճակատագիրը։

-Ես այդ սցենարը իրատեսական եմ համարում, բայց ոչ թե ելնելով իրավական գործընթացների տրամաբանությունից, այլ քաղաքական որոշումների տրամաբանությունից։ Որովհետեւ բա էլ ո՞նց է իրականացվելու վարչապետի հայտարարությունն առ այն, որ օրինական բոլոր միջոցները պետք է կիրառվեն, որպեսզի Աղազարյանին զրկեն մանդատից, բա դա ո՞նց պետք է իրականացվի, եթե ոչ փաստաբանիս նշած սցենարով։ Պարզապես ոչ ես, ոչ փաստաբանս չգիտենք, թե որ ուղղությամբ է գալու այդ հարվածը, որ պատրաստվենք իրավական առումով։ 

Այնպես որ, եթե անգամ ինձ զրկեն մանդատից եւ տանեն կալանքի, ապա թող չանհանգստանան, կուսակցաշինական գործը իր տրամաբանական ավարտին կհասցնեն Հակոբ Ասլանյանը և որդիս:

-Պարոն Աղազարյան, իսկ Ձեր հիմնադրած կուսակցությունը ինչ արտաքին քաղաքական վեկտորով է առաջնորդվելու, այլ կերպ ասած` լինելու է ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ։

-Այդ մասին եւ կխոսվի համագումարին մանրամասն, բայց առաջ ընկնելով ասեմ, որ մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է ունենա տարածաշրջանային ինտեգրվածություն»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում