Այո՛, կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի․ Ավանեսյանը զավեշտով է վերաբերվում ՔՊ-ի թիրախում իր հայտնվելու լուրերին
«Ուղիղ 3 տարի է , ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե՝ ՔՊ նախաձեռնող նիստից հետո մամուլում գրվեց, որ երկու նախարարներ ՔՊ թիրախում են, մեկը հենց ինքն է։
«Այս լուրերին, որոնք ամեն շաբաթ են շրջանառվում, վերաբերում եմ հումորով, հագիստ, մոտավորապես զավեշտի ժանրից, որովհետև արդեն 4 տարի ամեն շաբաթ գրվում է։ Այո՛, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցե և ճիշտ լինի, ինչին ևս վերաբերում եմ հանգիստ ու նորմալ»,- ասաց Ավանեսյանը։
Նա նաև նշեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ընտանիքի որևէ անդամ, որևէ առնչություն, որևէ բժշկական կենտրոնի հետ, չունեն։
«Կխնդրեմ, մինչև որ կբերեք որևէ ապացույց նման առնչության, այս հարցն այլևս մի տվեք։ Ես չեմ կարող ամեն օր ժխտել մի բան, որը ժխտված է և չկա հակառակը դրան ապացուցող որևէ բան»,-եզրափակեց Ավանեսյանը։