Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. Ոսկանյան
Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում դեռ ցավալիորեն շարունակվում է, իսկ դրանց դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը, այլ ոչ թե ԱՄՆ Կանզասի գվարդիայինը, ԻՀՊԿ ստորաբաժանումներինը, ՌԴ բանակի չեչենական միավորներինը կամ էլ Տեխասի կովբոյներինը:
Այս մասին իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ արձագանքելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրմանը: