Ցուրտը 2008 թվականին էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը. Սուրենյան
2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28, իսկ լեռնային մարզերում -30․․․-36 աստիճան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը:
«Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար համարվում է նորմայից 3-5 աստիճանով բարձր ջերմաստիճան։
Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ»։