Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումը
Մամուլ

Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեռեւս 2013 թվականի հունիսի 6-ին ընդերքօգտագործման թիվ Պ-366 պայմանագրով լիազոր մարմինը «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնել Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասը 11 տարի ժամկետով: Փաստացի անցած տարվա հունիսի 13-ին լրացել է հանքավայրի ընդերքօգտագործման ժամկետը, իսկ ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն առկա չէ:

ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքն ուսումնասիրելիս հայտնի է դառնում, որ 2024 թ. ապրիլի 19-ին նախարարության պաշտոնատար անձինք ընդունել են Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել «ԱՍՍԱԹ» հայ-չեխական ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մարաշեկը եւ ներկայացրել է ընկերության աշխատանքի մանրամասները:

Արդարադատության նախարարության իրավաբանական  անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի  տվյալներից պարզ է դառնում, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի իրական  շահառու են հանդիսանում իռլանդական «ԱյԷմՍի Էքսփլո րեյշն Գրուպ» ընկերությունը և չեխական «ՄՎԻ Իռելանդ  ս.ր.օ.» ընկերությունը: «ԱՍՍԱԹ» ՍՊ ընկերությունը ամբողջու թյամբ վերահսկվում է «ԱյԷմՍԻ Էքսփլորեյշն Գրուպի» կողմից,  որի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բոր սայում։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ուսում նասիրությունից էլ պարզ է դառնում, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ում  տեսչական մարմինների (ՀՀ քաղաքաշինության, տեխնիկա կան և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, ՀՀ  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին) կողմից  իրականացվել են ստուգումներ, ինչի արդյունքում արձանագրվել են խախտումներ և նշանակվել են տուգանքներ: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԱՍ- ՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից ընդերքօգտագործման ժամկետը լրացել է եւ երրորդ անձի իրավունքով ծանրաբեռնված չէ, «ԱՍԱԹ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Մարաշեկի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մասիս Փլանթ» ՍՊԸ-ն: Վերջինս դիմել է Փամբակ համայնքի ղեկավարին՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար նախնական համաձայնություն տրամադրելու խնդրանքով, հրավիրվել է հանրային լսում, ինչից հետո Փամբակ համայնքի ավագանին նախնական համաձայնություն չի տրամադրել:

Դրանից հետո «Մասիս Փլանթ» ընկերության կողմից վարչական դատարան հայցադիմում է ներկայացվել Փամբակ համայնքի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն նախնական համաձայնություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջով, միաժամանակ միջնորդություն է ներկայացվել կիրառել հայցի ապահովման միջոց, եւ դատարանի կողմից զարմանալիորեն միջնորդությունը բավարարվել է` ըստ էության այդպիսով սահմանափակելով համայնքի իրավունքները:

Ըստ e-register կայքում հրապարակված հայտարարագրի, «Մասիս Փլանթ» ՍՊԸ-ի իրական շահառու են հանդիսանում Չեխիայի քաղաքացիներ Ռադեկ Կոցիան, Յարոսլավ Նովոտինը, սակայն իրական շահառուն հենց Դավիթ Մարաշեկն է:

Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ նույն Մարաշեկը լուրջ խնդիրներ ունի հենց Չեխիայում: Ի մասնավորի, Չեխիայի Ազգային բանկը բնակչությանը զգուշացրել է Դավիթ Մարաշեկի գործունեության հետ կապված, որը ամերիկյան Wentworth Securities ընկերության անունից Չեխիայի տարածքում անօրինական կերպով ներդրումային ծառայություններ է առաջարկում: Նշվում է, որ նա ու իր ընկերությունը համապատասխան լիցենզիա չունեն ֆինանսական ծառայություններ մատուցելու համար: Ընդ որում, Մարաշեկը նույն Չեխիայում 2005 թվականից սկսած ոչ մեկ անգամ հայտնվել է իրավապահների ու այլ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում՝ տարաբնույթ խախտումների համար: Շատ չմանրամասնելու համար պարզապես նշենք, որ չեխական բաց աղբյուրներից կարելի է պատկերացում կազմել հենց միայն «AIB-ի գործով», ու պատկերն առավել ամբողջական կլինի:

Ստացվում է, որ այս մարդկանց համար Հայաստանը դառնում է յուրատեսակ «խոպան»: Հետաքրքիր է՝ Հայաստանի համապատասխան մարմիններն ուսումնասիրե՞լ են այս ընկերության գործունեությունը նույն Չեխիայում (եւ ոչ միայն), նրա վճարած հարկերը Հայաստանում, այդ հարկերի եւ իրական շրջանառության հարաբերակցությունը եւ այլն:

Մյուս կողմից՝ հանքարդյունաբերության ոլորտում արդյունահանումը հաստատված նախագծի նորմերով չիրականացնելը հղի է մի շարք վտանգներով, որը կարող է մեծ վնաս հասցնել բնությանը եւ շրջակա միջավայրին: Փորձը ցույց է տալիս, որ հանրային լսումների ժամանակ բնակչությանը ներկայացվում են բացառապես գործունեության դրական կողմերը, ինչի տակ թաքնված են բազմաթիվ ռիսկեր, ցանկացած լծակ օգտագործում են, որ տպավորություն ստեղծեն, թե սերտ կապերի մեջ են կառավարության անդամների հետ եւ ունեն նրանց «դաբրոն»: Այստեղ հատկանշական է, որ, ըստ մասնագետների, չեխական ընկերությունների ներկայացուցիչները հանքը շահագործում են խախտումներով՝ հիմքում դնելով բացառապես իրենց շահը: Այստեղ նման կազմակերպությունների մտածելակերպն ու մոտեցումները, որպես կանոն, հայտնի են. իրենք գործունեություն են իրականացնում ոչ իրենց երկրում, իսկ երրորդ երկրում կարող են ունենալ երաշխիքներ հետագա պատասխանատվությունից խուսափելու համար: Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել, որ չեխական ընկերությունների ներկայացուցիչները փորձում են իրենց գործունեությունը ծավալել տարբեր ընկերությունների միջոցով: Սովորաբար նշված մեխանիզմը կիրառելու նպատակն այն է, որ ընկերությունների սնանկացման պարագայում խուսափեն պետության եւ բնակչության առջեւ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելուց: Ի դեպ, ոլորտի փորձագետներից շատերը կարծում են, որ այդ ընկերությունների գործունեության արդյունքում մեր երկրում, ըստ էության, որեւէ ներդրում չի կատարվել, նույնիսկ ընդհակառակը՝ հավանական է համարվում ենթադրյալ գումարների արտահոսքը: Փաստը մնում է փաստ, որ մինչեւ ընդերքօգտագործման պայմանագրի ավարտը որեւէ տեսանելի գործողություն չի իրականացվել համայնքի կարիքները հոգալու նպատակով: Պարզապես մեկ այլ ընկերության միջոցով իրենց գործունեությունը շարունակելու թույլտվություն ստանալու համար իրականացվել են որոշակի գործողություններ՝ դրամական փոխանցումներ կատարելով համայնքին ու նպատակ հետապնդելով շեղել համայնքի բնակիչների ուշադրությունը ահագնացող վտանգներից, իսկ արդյունքում, վերամշակման գործարան կառուցելով, ստանալ գերշահույթ:

Եվ վերջապես, ստացվում է, որ մեր երկրի օգտակար հանածոների մի որոշակի մասի արդյունահանումը վստահվում է մի մարդու, որը մեղադրվում է տարբեր անօրինականություններ կատարելու համար հենց իր իսկ երկրի իրավապահ մարմինների կողմից, մարդ, որը չի խնայել իր երկրի քաղաքացիներին՝ նրանց նկատմամբ կատարելով բազմաթիվ իրավախախտումներ, որը ցանկացած պահի կարող է հեռանալ Հայաստանից, գտնվելով մեր երկրից դուրս, չունենալով Հայաստանում ընտանիք և որևէ այլ կապող բան՝ բարոյական պատասխանատվություն չի կրելու մեր բնությանը պատճառած վնասների համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում