Առաջիկա տարիներին աղջիկները ամենաթոփ տեղերից տղաներին դուրս են մղելու․ Փաշինյանը դժգոհ չէ աղջիկների մրցունակության աճից
Նիկոլ Փաշինյանը համոզվել է՝ աղջիկների մրցունակությունն աճում է և առաջիկա տարիներին այս պրոցեսը անխուսափելիորեն գնալու է։
«Ասում են՝ քվոտա սահմանենք կանանց համար: Ոչ մի քվոտայի կարիք չկա, աղջիկներն ամենաթոփ տեղերից ոչ թե դուրս են մղելու տղաներին, այլ թափուր է լինելու այդ տեղը, քանի որ այդ տեղը զբաղեցնելու վիճակի տղաներ չեն լինելու ուղղակի։ Մենք այս երևույթը տեսնելու ենք առանց քվոտայի, առանց ԵՄ ծրագրերի, առանց չգիտեմ, ֆեմինիստական շարժումների և այլն: Եվ դա մենք մեր ձեռքով արել ենք»,- հայտարարեց Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ:
Նա դժգոհ չէ, որ աղջիկների մրցունակությունն աճում է։
«Բայց ես դժգոհ եմ, որ դա վատ սոցիալ հոգեբանության պատճառով է այդպես: Մենք սրա մասին պետք է մտածենք»,- ասաց Փաշինյանը։