Լևոն Տեր-Պետրոսյանն Իրանի դեսպանի հետ չի հանդիպել. Արման Մուսինյան
Լրատվամիջոցներով տարածվող լուրը, թե այսօր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը.
«Ենթադրում եմ, որ անցյալ տարի այս օրը տեղի ունեցած հանդիպման մասին լուրը, լրատվամիջոցները ներկայացրել են, որպես այսօրվա լուր»: