NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Ֆիննախի հերթական «փոքր վրիպակը»՝ 100 միլիարդի չափով. ստերի շարքը շարունակվում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիոն սկանդալների կենտրոնում հայտնված, իր հայտարարագրի սխալները փոքր վրիպակ համարող ֆինանսների նախարարը (բացահայտումն արեցին փաստաբանները) մամուլին վիրավորելու ճանապարհն է ընտրել: Նախօրեին նա զազրախոսել է «Ժողովուրդ» օրաթերթի հասցեին՝ շարունակելով իր ստերի շարանը ՀՀ թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի մասով:

Հիմա՝ ամեն ինչի մասին հերթով:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախարարը անտեղյակ է իր կողմից ղեկավարվող ոլորտից կամ հրապարակավ ստում է։

Բանն այն է, որ 2025թ․ բյուջեի դեֆիցիտը 604 միլիարդ դրամ է, որը ոչ միայն ինքնին շատ մեծ նոր լրացուցիչ պարտքային բեռ է, այլև աննախադեպ մեծ տոկոս է կազմում համախառն ներքին արդյունքի նկատմամբ։ Հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 720 միլիարդ դրամ, որը մոտ 14%-ով ավելի է քան 2024թ․ փաստացի հավաքագրված 2 տրիլիոն 390 միլիարդ դրամը։ Իր հերթին 2024թ․ փաստացի հավաքագրված եկամուտը մոտ 220 միլիարդով պակաս է, քան սահմանված էր 2024թ․ բյուջեի մասին օրենքով։ Իր մամուլի ասուլիսի ընթացքում ուղիղ տրված հարցին, թե ով պետք է պատասխանատվություն կրի այսպիսի աննախադեպ թերակատարման համար, նախարար Հովհաննիսյանը ճարպկորեն խուսափեց պատասխանից՝ չնայած որ ակնբախ էր, որ այդ թերակատարման ուղղակի պատասխանատուն հենց ինքն է, լինի դա պլանավորման, ընթացքում խայտառակ վատ աշխատանքի, թե թերհավաքագրման պատճառով։

Մի կողմ դնելով այս անպատասխանատվության մթնոլորտը՝ նշենք, որ 2025թ․-ի բյուջեով սահմանված է, որ համախառն ներքին արդյունքն այս տարի կաճի 5%-ով, իսկ գնաճը կլինի 3%-ի սահմաններում։ Հաշվի առնելով այն, որ հարկային օրենսդրության փոփոխություններից էական լրացուցիչ մուտքեր չեն սպասվում, ապա 2025թ․ հարկային եկամուտները կարող են ավելի լինել 2024թ․ հարկային եկամուտներից, բայց ոչ ավելի, քան 8%-ով, այսինքն՝ կարող են կազմել մոտ 2 տրիլիոն 580 միլիարդ դրամ, որը 140 միլիարդ դրամով քիչ է, քան 2025թ․ բյուջեի մասին օրենքով սահմանված է։ Նախարար Վահե Հովհաննիսյանը վերջերս ուղիղ խոսքով ընդունել էր դա, միաժամանակ ավետելով «լավ նորություն» այն մասին, որ այդ թերհավաքումից ապահովագրելու համար՝ բյուջեով սահմանված է պահուստային ֆոնդ։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով պաշտոնական փաստաթղթերը, գտել էր, որ պահուստային ֆոնդը 2025թ․ օրենքի տեքստային մասում 95.4 միլիարդ դրամ է, սակայն բյուջեի հավելվածներում այն 64 միլիարդ դրամ է, որից 47 միլիարդ դրամն է, որ նախատեսված է հարկաբյուջետային ռիսկերի, պարզ լեզվով ասած՝ հնարավոր թերհավաքագրումների համար։ Նշելով, որ 2025թ․ բյուջեի մասին օրենքը պարունակում է փնթիության սխալներ, որոնք հակասական տեղեկատվություն են տալիս պահուստային ֆոնդի չափի մասին, պետք է ևս մեկ անգամ շեշտել, որ ֆինանսների նախարարը մոլորության մեջ է գցում հանրությանը և փորձում է լղոզել այն, որ տարին չսկսված՝ մենք արդեն ունենք լուրջ ֆիսկալ ռիսկեր, ինչը վտանգում է նաև բյուջեով սահմանված ահռելի 604 միլիարդ դրամի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները և դրա

Նախորդ հրապարակման մեջ նշել էինք․ «Սա նշանակում է, որ ֆինանսների նախարարը աչքակապությամբ ու ստելով է զբաղված, որպեսզի, ըստ երևույթին, հավասարակշռի իր երերացող աթոռը 2024 և 2025 թվականների աննախադեպ բյուջետային նվազեցումների ֆոնին»:

Հրապարակումից հետո ֆիննախի խոսնակը՝ Ինգա Գալուստյանը, զանգահարել և երկար բացատրում էր, թե նախարարը դա չի նկատի ունեցել, թվերը համադրելի չեն և այլն: Առաջարկեցինք ուղարկել պարզաբանող տեքստ՝ հստակ նշելով, թե նախարարը որտեղ, ինչ է նկատի ունեցել: Չուղարկեցին, փոխարենը կոռուպցիայի մեջ կասկածվող նախարարը որոշեց մեզ վիրավորող տեքստ հրապարակել:

Հատուկ տգետների համար նորից ենք հրապարակում հենց նախարարի ղեկավարած ՀՀ ֆիննախի կայքում հրապարակված տվյալները, որտեղ նշված է, որ մեր պահուստային ֆոնդը ոչ թե 47.1 մլրդ է, ինչպես Վահե Հովհաննիսյանն է ասում, այլ 95.4 մլրդ:

Նույն տվյալներն են նաև Արլիսում։

Ինչպես նաև խորհրդարանի կայքում են նույն թվերը նշված:

Իսկ նախարարն ի՞նչ է ասում իր պարզաբանման մեջ. աբսուրդ մի բան: Փաստացի գրել է, թե 140 միլիարդ դրամի թերհավաքագրման ռիսկի դիմաց 47 միլիարդ դրամի ռեզերվ ունի, որը խիստ անբավարար է ռիսկերը կառավարելու համար: Երևի նախարարը սկսի թվաբանություն ուսումնասիրել:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի միջազգային վարկին, որ նախարարը մեջբերել է, ապա պետք է շեշտադրենք՝ Հայաստանի հեղինակությանը վնաս են հասցնում Վահե Հովհաննիսյանի նման անպատասխանու նախարարները, որոնց գործունեության արդյունքում ռեկորդային չափով բյուջեի թերակատարումներ են տեղի ունենում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: