Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի կողմից բավարարվել էր մեր միջնորդությունը Գաբրիել Չենբերջյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին։ Քննության արդյունքում դատախազի բողոքը մերժվեց: Այս մասին ասվում է Չենբերջյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ։
«Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի օբյեկտիվ և սկզբունքային որոշումներով Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ։
Վստահ ենք, որ ապագայում կժխտվի նաև Գաբրիել Չենբերջյանին առաջադրված մեղադրանքը»,- ասված է նրա փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ։