Չկա Մինսկի խումբ՝ նշանակում է Բակո Սահակյանը և մյուսները հանցագործ են․ այն, ինչ Փաշինյանն անում է՝ դավաճանություն է․ Հրանտ Բագրատյան
Սա իշխանություն չէ, սա ադրբեջանական կառավարության ֆիլիարն է՝ Երևանում։ Այս մասին կառավարության դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա նկատում է, որ Բաքվում որևէ դատ չի կարող ընթանալ, եթե Հայաստանը Մինսկի խմբից հրաժարվի։
Հրանտ Բագրատյանը պարզաբանում է, եթե կա կա Մինսկի խումբը՝ պատերազմներն օրինական են, քանի որ Ադրբեջանն է հարձակվել, մենք պաշտպանվել ենք։
«Ադրբեջանը 3 անգամ հարձակվել է՝ խախտելով Մինսկի խմբի պայմանագիրը, ըստ որի` Մինսկի խումբը պետք է որոշի ԼՂ կարգավիճակը։ Հիմա, եթե Մինսկի խումբ չկա՝ Բակո Սահակյանը և մյուսները հանցագործ են։ Այսինքն՝ չկա Մինսկի խումբ, ուրեմն ԼՂ-ն եղել է Ադրբեջանի կազմում ու այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ էին անում հայերն Ադրբեջանում զենքով։ Եթե Մինսկի խումբ չկա՝ նշանակում է մենք 108 մլրդ ԱՄՆ դոլար փող ենք պարտք Ադրբեջանին, սա տարրական դավաճանություն է, որ սա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-հեղ․) անում է»,-ասաց Հրանտ Բագրատյանը։
Մյուս կողմից էլ նա Փաշինյանի արարքը դավաճանություն չի որակում, իր համար մի պարզ պատճառով։
«Նա չի կարող մեզ դավաճանել, մեր մարդը չէ, որ մեզ դավաճանի՝ իրենց մարդն է․ խպոսքս Փաշինյանի մասին է»,- ասաց Բագրատյանը։