Դե հիմա ինձ ասեք` Գալեյանի վճիռը կարդացած դատավո՞րն է ավելի վատ, թե բաքվի դատարանի դատավորը. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«նիկոլը մի դակիչի միջոցով որոշեց նահատակ զինվորի հայր Գարիկ Գալեյանին պատժել 2 տարի ռեալ ազատազրկմամբ, ու միաժամանակ անմիջապես փոխել խափանման միջոցն ու Գարիկին ուղարկել տնային կալանքի։
Դե հիմա ինձ ասեք - այս վճիռը կարդացած դատավո՞րն է ավելի վատ, թե բաքվի դատարանի դատավորը։
ՀԳ. Ու այո՛, դուք ճիշտ եք։ Նման բան կարող էր իրեն թույլ տալ միայն նա»,- գրել է Մելիքյանը` օգտագործելով #մասիս_մելքոնյան հեշթեգը: