Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունը․ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին
Արցախ Միությունը ՀՀ կառավարությանն է հանձնել հայ գերիներին հասցեագրված 1,254 նամակները և համապատասխան հանրագիր
Կաթողիկոսը պետք է հեռանա, ես դրա համար ամեն ինչ կանեմ. ՓաշինյանՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները ևս կներգրավվեն առողջության ապահովագրության համակարգումՆիկոլական ՀՀ-ում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստը․ Միհրան Հակոբյան
Թաղման նպաստը չեն տա, թոշակը կբարձրացնեն 1000, աշխատանքային ստաժի թոշակն էլ՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
Բաքվում նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի չորս ուղղությունները
Եղվարդ-Աշտարակ ճանապարհին Ռազմական ոստիկանության բազմաթիվ մեքենաներ են և զրահաբաճկոններով ու կասկաներով ՌՈ աշխատակիցներ (տեսանյութ)
Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինիՀ1-ի բացատրությունն էժանագին «կրուտիտ» էր․ ԱշոտյանՌուսաստանում ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ գեներալ-մայոր Սերգեյ ՆիկիտուշկինՀոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է, սակայն այդ պայքարը չի սահմանափակվում միայն մեկ օրով․ Արփինե Սարգսյան14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ըԻշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան
Ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է
Հայաստանը կշարունակի գտնվել ամպրոպային ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Բերդի լցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվելՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազությունԴալարում կնոջն ու 6-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ-ն՝ NEWSPRESS.am-ինԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրաքին«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայելյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին ՀաթերքումՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է
Եզրակացությունները հաստատում են` Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են․ փաստաբան
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-Իրան պատերազմը կարող է վերսկսվելՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովԻ՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համար
Հասարակություն

Բաքվում դատում են հայ ժողովրդին՝ նսեմացնելով նրա ազատատենչությունը, պատմությունն ու հավատը․ ՀՀԿ ԳՄ

ՀՀԿ ԳՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարությունը:
 
Ինքնորոշման անօտարելի իրավունքի վրա ստեղծված Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վարչախումբը, Արցախի ժողովրդին իր բնօրրանից բռնի տեղահանելուց հետո, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի տարրական նորմերը, այդպիսովփորձում է իրավական շղարշ հաղորդել իր հանցավոր գործողություններին:
 
Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ Բաքվում մեկնարկած դատավարությունը ծաղր է արդարության, արդարադատության և միջազգային իրավունքի նկատմամբ։ Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները: Նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն ընթանում են քրեադատավարական ընթացակարգերի աղաղակող խախտումներով, ներառյալ պաշտպանության իրավունքի և գործի նյութերին հասանելի լեզվով ծանոթանալու հնարավորության բացակայությունը: 

Ակնհայտ է, որ Բաքվի վարչախումբն ամեն ինչ անում է շինծու դատավարությամբ իր ապօրինությունները կոծկելու համար:
Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ: Մարդկության պատմության մեջ շատ են դեպքերը, երբ բռնապետները դատել են ազատատենչներին, ֆաշիստները՝ այլախոհներին, հաղթածները՝ պարտվածներին։ Սակայն հակահայ և մարդատյաց ալիևյան ռեժիմը միջազգային շրջանակների լուռ անտարբերությամբ փորձում է ձևավորել մի աղաղակող նոր նախադեպ, երբ ցեղասպանը դատում է ցեղասպանվածին:
 
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ Բաքվի բանտերում գտնվող ալիևյան ռեժիմի պատանդ մեր հայրենակիցներն անմեղ են և արդար։ Դատելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը` Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը, ազատատենչությունը, նրա պատմությունն ու հավատը։
 
Ցավով ենք արձանագրում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են, իսկ համազգային ջանքերը հեռու են բավարար լինելուց։
Բաքվում մեկնարկող դատական ֆարսը հնարավոր է դարձել նաև ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության և կապիտուլյանտական քաղաքականության պատճառով: Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է այսօր մեկնարկող ապօրինությանը։
 
ՀՀԿ ԳՄ-ն խստորեն դատապարտում է պաշտոնական Բաքվի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները և կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին` իրենց բողոքի ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների` պահանջելով նրանց անվերապահ ազատ արձակումը: Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ է անում իրենց բոլոր հնարավորություններով աջակցություն հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին:
 
ՀՀԿ-ն միաժամանակ վերահաստատում է, որ իր գործունեության ընթացքում, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, այս թեման շարունակելու է գերակա պահել՝ հասնելու համար արդարությանը, և իր զորակցությունն է հայտնում բոլոր գերիների ընտանիքներին: