NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին, փոխանցում է «Առավոտը»։ 

Հարց առաջին։ Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված փաստաթղթին։ Ինչպիսի՞ ազդեցություն այն կունենա մեր անվտանգության մակարդակի վրա։ 

Պատասխան։ Ուղեղների լվացման իշխանական կոյուղին «փրգվանք» ոճի խրախճանք է կազմակերպել, սակայն սթափ եւ պրոֆեսիոնալ գնահատականները ի մի բերելով, կարելի է փաստել. 

1. Այդ փաստաթուղթը, որպես ձեւաչափ, հայ-ամերիկյան 30 տարվա հարաբերությունների շարունակությունն է, նախկինում եղած ձեռքբերումների ամրագրմամբ։
 

2. Փաստաթուղթը իր կոնտենտով չի ենթադրում անվտանգության որեւէ ուղիղ երաշխիքներ եւ մեխանիզմներ Հայաստանի համար։ 

3. Ստեղծված տարածաշրջանային իրավիճակում եւ փաշինյանական քաղաքականության արդյունքում, ճիշտ հակառակը, այդ փաստաթուղթը կտրուկ ավելացնելու է անվտանգային ռիսկերը՝ Ռուսաստանի եւ Իրանի աճող առարկայական մտահոգությունների ֆոնին։ 

4. Այդ իմաստով հատկապես մտահոգիչ են ՀՀ սահմանների հետ կապված ամերիկյան ենթադրվող գործառույթները։ 

5. Հատկանշական է, որ ադրբեջանական ագրեսիայի մասին որեւէ հստակ ձեւակերպումներ փաստաթուղթը չի պարունակում, օրինակ, Արցախի հայաթափման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման հետ կապված։ 

6. Հայաստանում միջուկային էներգետիկայի ապագայի հետ կապված ուրվագծվող զարգացումները լրջագույն մտահոգությունների առանձին ծանր բեռ են ստեղծում։ 

7. Թեպետ ԱՄՆ գնացող եւ եկող վարչակազմերի միջեւ անցումային համաձայնեցման մեխանիզմները, կարծես թե, աշխատել են այս դեպքում, սակայն դա ոչ մի երաշխիք չի ստեղծում։ Հիշեցնեմ, որ 2016-ին ընտրվելուց հետո Թրամպը դուրս հանեց ԱՄՆ-ն մի շարք շատ ավելի կենսական եւ գլոբալ համաձայնություններից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից, կլիմայի Փարիզյան համաձայնությունից, Տրանս-Աթլանտիկ եւ Տրանս-Խաղաղօվկիանոսյան առեւտրային նախաձեռնությոններից։ 

8. Եվ իհարկե, Հայաստանում «ժողովրդավարության բարձր մակարդակի» մասին ձեւակերպումները զավեշտ են։ Տպավորություն է, որ ԱՄՆ Պետքարտուղարը չի կարդացել ԱՄՆ Պետքարտուղարության վերջին տարեկան զեկույցը այս թեմայով։ 

Հարց երկրորդ։ Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու խոսակցությունների ֆոնին կրկին շրջանավառվում է «մեկ գիշերվա մեջ մտցրին ԵԱՏՄ» թեման։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ 

Պատասխան։ Բովանդակային եւ փաստարկված հակադարձումներ այս դատարկ եւ պրիմիտիվ մանիպուլյացիաներին վաղուց տրվել են՝ թե՛ անձամբ ՀՀ երրորդ նախագահի, թե՛ իր թիմակիցների, թե՛ գիտակ փորձագետների կողմից։ Իրականության մասին լավ գիտի նաեւ Նիկոլը, ով այս հարցը ուղիղ քննարկել է ՌԴ նախագահի հետ Սոչիում իրենց առաջին հանդիպման ընթացքում (2018-ի մայիսի 14-ին): Պուտինն իրեն ասել է, որ ՌԴ-ից որեւէ ճնշում չի եղել, եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության համար նախագահ Սարգսյանն է ժամանակին խնդրել իրեն։ 

Շեշտեմ, որ Սերժ Սարգսյանի այդ քայլի շնորհիվ է, որ մինչեւ իշխանազավթումը Հայաստանը խիստ մրցունակ էր նաեւ գեոպոլիտիկ իմաստով, մինչեւ Նիկոլը չսկսեց բոլոր ուղղություններով քանդել Հայաստանի անվտանգային միջավայրը։ Սարգսյանի այդ քայլի շնորհիվ է, որ Հայաստանը մինչեւ 2020 խուսափեց կրկնել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ճակատագիրը։ Երրորդ նախագահի այդ քայլի շնորհիվ է, որ տնտեսական իմաստով Հայաստանը դեռ շնչում է։ Ի վերջո, եթե, ըստ այդ վայրահաչների, հնարավոր է «մեկ գիշերվա մեջ» նման միություններ մտնել, ապա ակնկալում եմ իրենց տերերից մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցնել ԵՄ։ Ավելին, հաշվի առնելով դրանց հեքիաթասաց «Շախերեզադա» էությունը, պատրաստ եմ սպասել 1000 ու մեկ գիշեր։ Բայց թող հիշեն, ի հակառակ արեւելյան հեքիաթների հերոս Գարուն ալ Ռաշիդի, վերջում ժողովուրդը ոչ թե սիրահարվելու է նրանց, այլ պատժելու։ 

Հարց երրորդ։ Համաձայ՞ն եք, որ Ռուսաստանի Դաշնությունից վերջերս հնչող գնահատականները, կարծես, յուղ են լցնում փաշինյանական հակառուսական քարոզչության վրա։ 

Պատասխան։ Ակնհայտ է, որ Մոսկվայում ընդհանուր առմամբ հոգնել են Նիկոլի քաղաքականության մասին «նեյնիմ-նեյնիմ» անելուց։ Մյուս կողմից տեսանելի է, որ պաշտոնական Մոսկվան բազմաշերտ արձագանքներ է տալիս։ ՌԴ նախագահի աշխատակազմը՝ ամենահավասարակշռված եւ դիվանագիտական։ ՌԴ կառավարությունը՝ հետեւանքների մասով ամենակոնկրետ եւ բաց։ ՌԴ ԱԳՆ-ն ՝ անհաջող կերպով շրջանառելով կամ կրկնելով ադրբեջանական նառատիվները։ 

Իսկ խորհրդարանական եւ քարոզչական մակարդակներում՝ ամենամտահոգ եւ ագրեսիվ։ Հայ-ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամը գնալով անկառավարելի է դարձնում տեղեկատվական-քաղաքական խոսույթը, ինչը հղի է անդառնալի հետեւանքներով թե երկկողմ հարաբերությունների, թե Հայաստանի անվտանգության համար։ Կարճ ասած՝ Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները։ 

Հարց չորրորդ։ Ադրբեջանը շարունակում է ստանալ Փաշինյանից այն, ինչ ուզում է։ 
Սրա դեմը ո՞նց առնել։ 

Պատասխան։ Ձեր հարցի մեջ ծանր հոգոց զգացի։ Նույն անկեղծ հոգոցով պատասխանեմ՝ իշխանափոխությամբ (այս պատասխանից հետո կռահում եմ նոր հարցեր եւ հոգոցներ)։ Ակնհայտ է, որ դրսից ուղղակի սատարողներ չունենք։ Ժամանակակից համաշխարհային քաղաքականության բնութագիր դարձող ներկայիս ռեյդերային գրոհների մեջ մենք հոժարակամ պատրաստ ենք լինել մանրադրամ, գեոպոլիտիկ ավար։ Սփյուռքի ներուժը արտաքին լոբիստական աշխատանքներում եւ ընկճված է, եւ անբավարար, եւ մաշված։ Հայաստանի քաղաքացիները ոչ մեկի հետ իրենց հույսերը կապելու շանս, շռայլություն կամ տարբերակ չունեն։ 

Հին ու դառը ճշմարտություն է . спасение утопающих- дело рук самих утопающих. Նիկոլը փորձում է արձանագրել մի, իրականում աննախադեպ, երեւույթ՝ հայերին դարձնել աշխարհի ամենալվացած ուղեղով ժողովուրդ։ Հայերին դարձնել աշխարհի ամենաապաճած ինքնասիրությամբ ժողովուրդ։ Հայերին դարձնել աշխարհի ամենաանպատիվ կեցվածքով ժողովուրդ։ Ու սա ոչ թե զգացմունքային դառնությունից եմ ասում, այլ կարդալով եվրոպական, ռուսական, ամերիկյան վերլուծաբանների հոդվածները եւ զեկույցները։ 

Նիկոլը Ալիեւից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից։ Այո, Փաշինյանի պահվածքը անբարոյական է։ Իսկ մե՞րը։ 

Հարց հինգերորդ։ Ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնք մինչեւ հիմա «մերժում են Սերժ Սարգսյանին» եւ կրկնում են, որ «սաղ Սերժնա մեղավոր»։ 

Պատասխան։ Վերջերս մի առիթիվ այդ հարցին անդրադարձել եմ, ուստի թույլ տվեք կրկնել։ Որպես բժիշկ կարող եմ փաստել, որ «Սերժին մերժելու» վարակը ընթանում է երկու հիմնական սցենարով։ Մեծ մասի մոտ՝ ջրծաղիկի տարբերակով. մի անգամ հիվանդացել են, իմունիտետ են ձեռք բերել և ողջ կյանքի ընթացքում այլևս նույն վիրուսից չեն կպնում։ 

Իսկ ոմանց մոտ էլ «Սերժին մերժելը» վերածվել է խրոնիկ հերպեսի, որը պարբերաբար սրվում է և տհաճ ցանավորմամբ նախշում դեմքերը մրսելուց, սթրեսից կամ անկանոն կյանքից։ Սերժ Սարգսյանը անձամբ եւ հրապարակավ ընդունել է իր/մեր սխալները եւ բացթողումները (օրինակ, ուշադիր վերընթերցեք կամ դիտեք ՀՀԿ ղեկավարի ծրագրային ելույթը Հանրապետականի վերջին համագումարին)։ 

Հերթը իրեն հանիրավի ու միամտաբար մեղադրողներինն է եւ հիվանդագին մերժողներինը։ Դեռ ուշ չէ։