«Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը
«Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը, դեռ թափուր է 115 հաստիք: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
«Եթե նախորդ շաբաթվա ինտենսիվությամբ առաջ գնանք, այս շաբաթ թափուր հաստիքները կավարտվեն»,- ասաց նա: