Կալիֆորնիայում մահացել է առասպելական ռոքեր Քեյթ Էմերսոնը
Կալիֆորնիա նահանգի Սանտա-Մոնիկա քաղաքում անցած գիշեր վախճանվել է պրոգրեսիվ ռոքի ոճի Emerson, Lake & Palmer եռյակի հիմնադիր, երգահան և ստեղնահար Կեյթ Էմերսոնը։
71-ամյա երաժիշտը վերջին տարիներին մշտապես բնակվել է ԱՄՆ-ում։ Նրա մահվան պատճառը դեռ չի հաղորդվել։
«Քեյթը բարի հոգի ուներ, նա շատ էր սիրում երաժշտություն, որպես ստեղնահար և դաշնակահար, նա, երևի, դեռ երկար ժամանակ կմնա անմրցելի»,- երեկ ասել է եռյակի հարվածող Կարլ Փալմերը։
«Նա իսկական նորարար էր, նրա երաժշտական հանճարը մեծ ազդեցություն է գործել ռոքի, ջազի և դասական երաժշտության վրա»,- ասել է հարվածողը։
Վերջին անգամ Emerson, Lake & Palmer եռյակը վերամիավորվել և ելույթ է ունեցել 2010-ը թվականի Լոնդոնում։
Աշխարհահռչակ եռյակը թողարկել է 9 սկավառակ, առաջինը 1970 թվականին, վերջինը` 1994-ին։