Փարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն
Քաղաքականություն

Թրամփի՝ արտաքին ֆինանսական օգնության հատկացումը դադարեցնելու որոշման ազդեցությունը՝ Հայաստանում

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը պաշտոնամուտից անմիջապես հետո ստորագրել է հրամանագիր, որի համաձայն 90  օրով դադարեցնում է ԱՄՆ տրամադրած ԱՄՆ արտաքին ֆինանսական օգնության հատկացումը: Տրամպը քննելու է, թե որքանով է այդ օգնությունը ծառայում ԱՄՆ շահին, բնականաբար՝ իր պատկերացմամբ: Տրամպը արտաքին օգնության տրամադրումը չափելու է իր քաղաքականությանը համապատասխանությամբ:

Այս մասին արդեն իսկ ունեցել եմ որոշակի անդրադարձ, որի հղումը այս գրառման սկզբում է:

Բնականաբար, Հայաստանում առաջին հերթին հարց կհնչի, թե Տրամպի որոշումը ինչ ազդեցություն է ունենալու Հայաստանում ամերիկյան ծրագրերի վրա:

Այս թեման իսկապես կարեւոր թեմա է: Տրամպի համար բնականաբար կարեւոր է, թե այդ ամենը ինչքանով է համապատասխանելու ԱՄՆ՝ իր պատկերացրած շահին:

Իսկ որքանո՞վ են արտաքին ֆինանսական ծրագրերը համապատասխանում Հայաստանի շահին, որքանո՞վ են դրանք ծախսվում Հայաստանի համար շահեկան արդյունքով: Եվ խոսքը միայն ԱՄՆ տրամադրած միջոցների մասին չէ, այլ նաեւ ԵՄ:

Անկախության երեք տասնամյակի ընթացքում Հայաստանում արդիական հանրություն կառուցելու նպատակով տարատեսակ ծրագրերով՝ թե պետական, թե նաեւ ոչ պետական, այսպես ասած հասարակական-քաղաքացիական խողովակներով, խորագրերով Հայաստանին տրամադրվել են թերեւս տասնյակ կամ նույնիսկ հարյյուրավոր միլիոն (հետաքրքիր կլիներ այս երեք տասնամյակի հանրագումարի չափը) դոլար կամ եվրո:

Երբեւէ Հայաստանում լուրջ քննություն կամ ուսումնասիրություն կատարվե՞լ է, թե ինչպիսին են եղել այդ ծավալի ֆինանսավորման կոռուպցիոն ռիսկերը: Շատ շատերը թերեւս կտիրապետեն ամենատարբեր պատմությունների եւ իրազեկվածության, ինչը սակայն թույլ չի տա անել հրապարակային պնդումներ, քանի որ բարդ կլինի ներկայացնել ապացուցողական բազա, իրեղեն ապացույցներ:

Որեւէ կերպ չափվե՞լ է, թե Հայաստանի արդրականացման հարցում ի՞նչ էֆեկտիվություն են ունեցել այդ ծրագրերը: Մի քանի անգամ տարբեր առիթներով կարծիքս արտահայտել եմ, որ այստեղ ձեւավորվել է քաղաքացիական բյուրոկրատիայի մի փակ շրջան, որի շրջանակում էլ հիմնականում պտտվել ու պտտվում են ֆինանսական միջոցները, շոշափելի էֆեկտ ապահովելով այդ շրջանի «յուրայինների» համար:

Շատ հազվադեպ, գուցե նույնիսկ առավելագույնը երկու ձեռքի մատների վրա է հնարավոր հաշվել կազմակերպություններ ու ծրագրեր, որոնք իրապես նպաստել են Հայաստանում հանրային միջավայրի ընդգրկուն որակ փոխելուն, մշակույթ փոխելուն, այլ ոչ թե ընդամենը ծրագրի կամ պրոցեսի մասնակիցների կենցաղի եւ կյանքի որակ փոխելուն:

Ես չեմ խոսում «ազդեցության գործակալության» ասպեկտի մասին: Ես միամիտ չեմ, հասկանալի է, որ արտաքին ֆինանսական որեւէ օժանդակություն որեւէ ուժային կենտրոնի բարեգործություն չէ: Բնական է, որ փողը ազդեցության ռեսուրս է: Արեւմուտքը այն ծախսում է նաեւ այդօրինակ սխեմաներով, Ռուսաստանը՝ հիմնականում ստվերային սխեմաներով: Այսինքն, այստեղ չկա սեւ ու սպիտակ, բոլոր ուժային կենտրոններն էլ ազդեցության համար պայքարի գործիք դիտարկում են փողը:

Տվյալ պարագայում, «թիրախում» գտնվող երկրների կառավարման համակարգերի եւ հասարակական ինստիտուտների համար առանցքայինն է այդ պարագայում ունենալ սեփական արժեքներ ու սկզբունքներ, եւ դիմացի շահագրգռություններով հանդերձ, նրա հետ հարաբերվել սեփական շահագրգռությամբ ու սկզբունքներով, ըստ այդմ մի կողմից կարողանալ քաղել էֆեկտ ու արդյունք, մյուս կողմից չդառնալ ազդեցության գործակալ:

Իհարկկե, այդ դեպքում պարզապես չեն աշխատի տվյալ սուբյեկտի հետ:

Բայց, հենց այստեղ է, որ շատ կարեւոր է դառնում միջավայրի բնութագիրը: Երբ այդպիսին են մեկ-երկու կամ մի քանի հաշված սուբյեկտ, բնական է, որ նրանց պարզապես կանտեսեն, կաշխատեն նրանց հետ, ովքեր պատրաստ են առաջնորդվել «փողին մուննաթ» սկզբունքով:

Սակայն, եթե արժեհամակարգային, սկզբունքային պետականապաշտ նշաձողեր կան ընդհանուր միջավայրում, իսկ «փողին մուննաթը» ոչ թե գերակա բնութագիր է, այլ մարգինալներին բնորոշ էություն, ապա բնական է, որ չեն կարող գործընկեր ընտրել մարգինալներին եւ այդ դեպքում հաշվի են նստելու այն նշաձողերի հետ, ոոր իր կողմից բերում է Հայաստանի հանրույթը:

Այդ դեպքում, երեւույթը ստանում է ոչ թե «ազդեցության գործակալության», այլ գործընկերության բնույթ ու տրամաբանություն»: