Թաղման նպաստը չեն տա, թոշակը կբարձրացնեն 1000, աշխատանքային ստաժի թոշակն էլ՝ 500 դրամով. Արսեն ԹորոսյանԲաքվում նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի չորս ուղղությունները
Եղվարդ-Աշտարակ ճանապարհին Ռազմական ոստիկանության բազմաթիվ մեքենաներ են և զրահաբաճկոններով ու կասկաներով ՌՈ աշխատակիցներ (տեսանյութ)
Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինիՀ1-ի բացատրությունն էժանագին «կրուտիտ» էր․ ԱշոտյանՌուսաստանում ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ գեներալ-մայոր Սերգեյ ՆիկիտուշկինՀոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է, սակայն այդ պայքարը չի սահմանափակվում միայն մեկ օրով․ Արփինե Սարգսյան14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ըԻշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան
Ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է
Հայաստանը կշարունակի գտնվել ամպրոպային ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Բերդի լցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվելՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազությունԴալարում կնոջն ու 6-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ-ն՝ NEWSPRESS.am-ինԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրաքին«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայելյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին ՀաթերքումՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է
Եզրակացությունները հաստատում են` Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են․ փաստաբան
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-Իրան պատերազմը կարող է վերսկսվելՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովԻ՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերը
Հասարակություն

Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին.

«Այսօր Ազգային Ժողովում պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեղադրանքներ հնչեցրեց մի քանի մարզային հեռուստաընկերությունների հասցեին։ Ըստ պարոն Մանուկյանի, այդ հեռուստաընկերությունները «աղանդավորության տոտալ քարոզ» են իրականացնում, և դա անում են «ստվերային ֆինանսավորման եղանակով»:

Քանի որ հեռարձակող լրատվամիջոցների նաև ազատությունն ու անկախությունն ապահովող անկախ պետական մարմնի ղեկավար եմ, ստիպված եմ արձագանքել հարգարժան պատգամավորի ելույթին և թեզերով անդրադառնալ իրականությանը չհամապատասխանող ու մարզային հեռուստատեսությունների բարի համբավը ստվերող պնդումներին:

1․ Նախ խորհուրդ եմ տալիս պարոն Մանուկյանին ևս մեկ անգամ ուշադիր կարդալ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքները, հատկապես այն հոդվածները, որոնք երաշխավորում են կրոնական կազմակերպություններին օգտվել զանգվածային լրատվության միջոցներից կամ ապահովում են լրատվամիջոցների խմբագրական քաղաքականության անկախությունը:

2․ Կխնդրեմ պարոն Մանուկյանին բացատրել բոլորիս, թե ինչ է հասկանում «աղանդ» բառն օգտագործելիս (վերոնշյալ օրենքներում բացակայում է այդ բառի հասկացությունը): Եթե նկատի ունի ցանկացած այլ կրոնական կազմակերպություն (բացի Հայ Առաքելական Եկեղեցուց), ապա ոչ միայն օրենսդրությունը, այլ նաև ՀՀ Սահմանադրույթյունը երաշխավորում է բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

3. Այն, ինչը Գ․ Մանուկյանի համար «աղանդավորության տոտալ քարոզ» է, իրականում մի հայկական կրոնական կազմակերպության կողմից պատրաստած հայերեն լեզվով կրոնական հաղորդումների շարք է, որը ամիսը մի քանի անգամ ցուցադրում են չորս մարզային հեռուստատեսություններ (իմիջիայլոց, «տոտալ քարոզի» զգալի մասը հոգևոր երգեր են)։ Բոլոր չորս ԹՎ-ները ցուցադրում են այդ հաղարդաշարը՝ համաձայն կրոնական կազմակերպության հետ կնքված պայնագրերի, այլ ոչ թե «ստվերային ֆինանսավորման եղանակով»։ Ավելին, չորս ԹՎ-ներից երկուսի էկրանին հաղորդման ցուցադրման ընթացքում գրված է «ՎՃԱՐՈՎԻ ԵԹԵՐԱԺԱՄ»։ Հետևաբար, մեղմ ասած, կոռեկտ չէր, առանց փաստերը ստուգելու, մեղադրել մարզային հեռարձակողներին անօրինական տնտեսական գործունեություն ծավալելու մեջ։

4. Տվյալ հաղորդումը եղել և մնում է Հեռուստատեսության եվ ռադիոյի հանձնաժողովի վերահսկողության ներքո։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ 2019 թ․ մարզային հեռուստատեսություններից մեկը տուգանվել էր ՀՌՀ-ի կողմից (տուգանքի չափը՝ 500 000 դրամ) այս հաղոդաշարի հաղորդումներից մեկում հնչած ազգային և կրոնական խտրականություն պարունակող բովանդակության համար (անպարկեշտ, օրենսդրությամբ արգելված արտահայտություններ էին հնչել հնդիկների, հինդուիզմի եւ Մուհամմադ մարգարեի հասցեին)։ Այդ տհաճ միջադեպից հետո պայմանավորվածություն էինք ձեռք բերել մարզային ԹՎ-ների հետ մինչև հերթական հաղորդումը եթեր հեռարձակելը, ուսումնասիրել բովանդակությունը, անհրաժեշտության դեպքում վերամոնտաժել հաղորդման այն դրվագները, որոնք կարող են խնդրահարույց լինել օրենքի եվ էթիկայի նորմերի առումով։ Այդ պայմանավորվածությունները ԹՎ-ները առ այսօր չեն խախտել։

5․ Մի քանի տարվա ընթացքում այս հաղորդաշարի կապակցությամբ ՀՌՀ-ն տասնյակ դիմումներ է ստացել, այդ թվում նաև Առաքելական եկեղեցուց։ Պատշաճ ձևով պատասխանել ենք բոլորին, մանրամասն պարզաբանումներ ներկայացրել։ Կարծես՝ մեր պատասխանները սպառիչ են եղել, բողոքները դադարել են։ Մեծ հաճույքով կպատասխանեինք Գ․ Մանուկյանի հարցադրումներին, եթե այդպիսիք ստանայինք։ Ցավոք, քաղաքական գործունեությունը հաճախ շփման այլ եղանակներ է նախատեսում, որի վերջնարդյունքը ամենևին ճշմարտության բացահայտումը չի։

Հ․Գ․ Գեղամ Մանուկյանը, վստահ եմ, չի կասկածում, որ մարզային (և ոչ միայն) հեռուստատեսությունները պատասխանիս համար իրենց հարթակները պատրաստ են տրամադրել։ Չդիմեցի իրենց օգնությանը, որևէ անգամ մտքովս չի անցել չարաշահել իմ պաշտոնական դիրքը։

Գեղամ Մանուկյանի հետ արդյունավետ աշխատել ենք, լավ գործընկերներ ենք եղել, երբ նա լիցենզավորված հեռուստատեսության ղեկավարներից մեկն էր։ Շատ լավ ծանոթ է հեռարձակողների խնդիրներին։ Թե ինչն է մարզային ԹՎ-ների հասցեին անհիմն մեղադրանքների պատճառը, դժվարանում եմ ասել։ Բայց տհաճ է․․․

Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում, և՛ հեռախոսահամարս է նույնը»։