Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Դավոս (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։
Այցի շրջանակում Փաշինյանը կմասնակցի պանելային քննարկման, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
Նա օդանավից տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Մենկում ենք Դավոս»: