Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի գործընկեր Ժեենբեկ Կուլուբաևն ընդլայնված կազմով հանդիպում են անցկացնում
ՀՀ ԱԳՆ-ում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ երկկողմ հարաբերություններ, փոխգործակցություն մեծ ներուժ ունեցող տարբեր ոլորտներում և հարթակներում, տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման հնարավորություններ, ինչպես նաև անվտանգային հարցեր: