Նիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Քաղաքականություն

Նիկոլի շահերն ու վախերը՝ «հայկական ЦРУ-ի» զեկույցում

Օրվա լրահոսում հայտնվեց «ՀՀ արտաքին հետախուզական ծառայություն» կոչված հիմնարկի կողմից պատրաստված անդրանիկ տարեկան զեկույցը, որը միանգամից վերածվեց հերթական ծաղրուծանակի առարկայի։

Քննադատների և հեգնողների տեսակետները միաժամանակ և իրավացի են, և միամիտ։

Իրոք, զեկույցի մասնագիտական որակը, գնահատականները և կանխատեսումները «զարմանահրաշ» են իրենց պրիմիտիվությամբ և մակերեսայնությամբ։ Վստահաբար, արհեստական բանականության ցանկացած հասանելի ծրագրի կողմից գեներացված կոնտենտը շատ ավելի որակյալ կլիներ իր կառուցվածքով և բովանդակությամբ։ Սակայն կհամաձայնեք, որ միամիտ կլիներ ակնկալել լուրջ, պրոֆեսիոնալ և իմաստուն փաստաթուղթ մի հիմնարկից, որի ստեղծման և կադրային համալրման նախապատմությունները և սկանդալները լավատեսության առիթներ չեն տվել։

Փաշինյանի օրոք թե՛ աշխատող, թե՛ նորաստեղծ պետական ինստիտուտների գերակշիռ մեծամասնությունը պրոֆանացիա է։ Եվ «հայկական ЦРУ»-ն բացառություն չէ։ Բայց… Թերագնահատել այդ էսսեն նույնպես պետք չէ, քանզի նաև նրանով են բացահայտվում և արտահայտվում իշխող վարչախմբի իրական նպատակները, վախերը և ծրագրերը։

 Այս տեսակետից՝ մի քանի դիտարկում «զեկույցի» մասին։

1. Զեկույցի ամբողջ լեյտմոտիվը ոչ թե Հայաստանի Հանրապետությանը սպառնացող արտաքին ռիսկերի օբյեկտիվ գնահատումն է, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման և վերարտադրման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը։

2. Զեկուցը բաղկացած է ներածությունից և չորս մասից՝ ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական և ահաբեկչական ռիսկերի գնահատումից։ Սակայն հատկանշական է, որ ամենածավալուն հատվածը վերաբերում է հենց տեղեկատվական ռիսկերին, ինչը մատնում է այդ փաստաթղթի հիմնական՝ քարոզչական բնույթը և դրա՝ Փաշինյանի համար նախընտրական լինելու փաստը։

3. Զեկույցը խարսխված է երկու հիմնական թեզերի վրա՝ Փաշինյանի իշխանությանը սպառնացող վտանգներ և վատ թաքնված հակառուսականություն։ Մոսկվային ուղղված խայթոցներն առկա են թե՛ ՀԱՊԿ–ին, թե՛ սոցիալ–տնտեսական միջավայրին, թե՛ տեղեկատվական դաշտին նվիրված հատվածներում՝ ընդհուպ ուղիղ ակնարկներ ռուսական СВР–ի հասցեին։

4. Զեկույցում առկա ձևակերպումներն ուղղակի մատնանշում են, որ Ադրբեջանի հետ Փաշինյանը շարունակելու է երկկողմ շփումների ձևաչափը՝ առանց միջազգային երաշխավորների և մեխանիզմների առկայության։

5. Պարզվում է, ըստ Նիկոլենց, որ Թուրքիայից Հայաստանի անվտանգությանը ոչ մի սպառնալիք չկա։ Զեկույցի 18 էջերում այդ մասին չկա և ոչ մի հիշատակում, ինչը ոչ միայն հակասում է նույնիսկ սրանց օրոք ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը, այլև բազմաթիվ հարցեր է առաջացնում։

6. Խիստ հատկանշական է, որ զեկույցում ոչ մի դրական կամ պարտավորեցնող ամրագրում չկա Նիկոլի կողմից վարվող կեղծ–արևմտամետ արտաքին քաղաքականության դրական ազդեցության մասով Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։ Կարճ ասած, ոչ ԱՄՆ–ի հետ ստորագրված խարտիան, ոչ եվրոդիտորդները, ոչ եվրոհանրաքվեն չեն մատնանշվում՝ որպես մեր անվտանգային ռիսկերի նվազեցման հնարավոր գործիքներ։

7. Ծիծաղելի է ԱՄՆ նախագահական ընտրություններին Փաշինյանի՝ Բայդենի վրա խաղադրույքի տապալումը զեկույցում Դոնալդ Թրամփի առանձին մեծ նկարով լղոզելու խղճուկ շողոքորթումը։
 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

23.01.2025