Բանակ են մեկնում Արագածոտնի մարզի զորակոչիկները (lուսանկարներ)
2025 թ․ ձմեռային զորակոչը շարունակվում է։ Այս մասին գրված է Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։
Այսօր առավոտյան Արագածոտնի մարզային զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց զորակոչիկների հերթական խումբը։
Պաշտոնատար անձանց բարեմաղթանքների և ծնողական օրհնանքների ներքո զորակոչիկները դեպի բանակ ուղևորվեցին բարձր ոգով ու տրամադրությամբ։
Մեր տղաներին մաղթում ենք բարի ծառայություն։
Նշենք, որ ձմեռային զորակոչը կեզրափակվի հունվարի 31-ին։