Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել։ Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․
«Երկխոսությունն իսկապես ակտիվ է և ինտենսիվ, սակայն, ցավոք, դեռևս իրական և շոշափելի փոփոխություններ չենք տեսնում», - նշել է Արարատ Միրզոյանը՝ Բալթյան երկրների խորհրդարանների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում կայացած քննարկման ժամանակ: