Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Եվրոպական «բազարներ», «ռազբորկաներ» ՀՀ ԱԺ-ում

«Հրապարակ»-ը գրում է․

ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը երեկ հավանության արժանացրեց Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին եվրաքվեի օրենսդրական նախաձեռնությունը։ Այն կքննարկվի փետրվարի 11-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կընթանա դեպի Եվրոպա գործընթացը, իշխանությունն իսկապե՞ս նպատակ ունի աշխարհաքաղաքական բեւեռ փոխել, թե՞ ընդամենը քարոզչական նպատակով չմերժեց արեմտամետների այս նախաձեռնությունը, որ նախընտրական շրջանում իր կողմը բերի հակառուսական զանգվածներին, նաեւ` կշիռ տալով եվրոպամետ ուժերին եւ իր համար հետընտրական կոալիցիոն գործընկեր աճեցնելով։

Սակայն երեկվա քննարկումն ի ցույց դրեց իրենց լիբերալ համարող, առաջադեմ Եվրոպայի ակտիվ դրոշակակիրների ողջ պերճանքն ու թշվառությունը։

Քննարկմանը մասնակցած մոտ 2 տասնյակ` արեւմտամետ ՀԿ-ների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները ունակ չէին անգամ միմյանց նկատմամբ տարրական հարգանք, հանդուրժողականություն դրսեւորել, ավելորդ է ասել, թե խոսքի, կարծիքի հանդեպ ինչքան ագրեսիվ էին, ինչպես էին տեղից քամահրական ռեպլիկներ բաց թողնում: Մասնավորապես՝ Տիգրան Խզմալյանն ինչ-որ պահից այլեւս չէր կարողանում լռել եւ անընդհատ ընդհատում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին, որը հարցադրումներով փորձում էր նախագծի հեղինակներից պարզել՝ հաշվարկե՞լ են Հայաստան-ԵՄ մերձեցման բոլոր ռիսկերը։ Խզմալյանը Գեւորգյանին լռելու կոչեր էր անում, հեգնելով` Դուք ռուսական Պետդումայի պատգամավոր չեք։ Արեւմտամետների ագրեսիվ պահվածքը նյարդայնացրեց անգամ նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին, եւ նա Խզմալյանին դիտողություն արեց՝ հորդորելով լռել։ 

Հետո լեզվակռիվ բռնկվեց․ Արման Եղոյանը չէր կարողանում Տիգրան Խզմալյանին բացատրել, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացը չպետք է ենթադրի մյուս գործընկեր պետությունների եւ հատկապես Ռուսաստանի հետ կապերի խզում։ Նկատենք, որ արեւմտամետների մեծ մասն իրեն ԵՄ անդամ է զգում եւ հանդիմանում լայթս-արեւմտամետներին` ՔՊ-ականներին։ Օրինակ, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ելույթը Ռուսաստանի դեմ էր, նա Հայաստանին պատուհասած բոլոր ողբերգությունների մեղավոր հռչակեց Ռուսաստանին եւ ՔՊ-ականներին հրահանգեց՝ ի՞նչ է նշանակում՝ ԵՄ-ում մեզ չեն սպասում, «գնացեք՝ ինչ ճանապարհ, միջանցք, օդանցք ուզում եք, ճարեք, որ մեզ ներս թողնեն»։

Եվրաքվե նախաձեռնողները միմյանց հետ էլ հաշտ չէին եւ քննարկման ժամանակ տարաձայնությունները չէին թաքցնում։ Երբ ՔՊ-ական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը նիստը նախագահողից խնդրեց, որ առաջին ելույթն ինքն ունենա` շտապում է, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանը տեղից բացականչեց` թույլ չենք տա, առաջնահերթությունը պետք է տրվի նախագծի հեղինակներին, հետո նոր՝ հյուրերին։ Անակնկալի եկած Արման Եղոյանը զարմացավ, փորձեց պարզել՝ ի՞նչ խնդիր կա, այնուամենայնիվ, ձայնի իրավունք տվեց Աբրահամյանին, որի պատճառով Լուսինե Հակոբյանը նրա հետ «ռազբորկան» շարունակեց ընդմիջման ժամանակ։ Նա նախատում էր պատգամավորին՝ գործած «հանցանքի» համար։ Ինչ վերաբերում է եվրաքվեի նախագծի բովանդակությանը, այն ուղղակի տրագիկոմեդիայի ժանրից է․ նախագծի հեղինակների ներկայացրած անգրագետ տեքստի վրա ղժժում էին անգամ նիստին ներկա ՔՊ-ական պատգամավորները։ Մենք գրել ենք, որ ԱԺ փորձագիտական վարչությունը նախագիծը խնդրահարույց է համարել՝ իրավական որոշակիության եւ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու օրենսդրության սահմանված ընթակարգերին եւ օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից։ Պարզ ասած՝ այն, ինչ արեւմտամետները հանձել են խորհրդարանի դատին, օրենք չի կարող դառնալ, քանի որ ներկայացված շարադրանքը չի ենթադրում պարտադիր կատարման ենթակա նորմեր, որոնք բնորոշ են օրենքներին։ Արմեն Գեւորգյանը նիստը սկսվելուն պես փորձում էր իրավաբանի մասնագիտություն ունեցող Արտակ Զեյնալյանից տեղեկանալ՝ ինչ տեքստ են արեւմտամետները ներկայացրել, եթե այն պարտադիր կատարման նորմեր չի պարունակում: Նախագծի հեղինակն ու զեկուցողը արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն էր։ Նրա բացատրություններից հասկացվեց, որ իրավաբանությունը նրա չորրորդ բարձրագույն կրթությունն է, իսկ ներկայացվածը «ԵՄ-ին անդամակցելու մասին որոշում չէ, այլ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը հայտարարելու մասին որոշում»։

«Այ, օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,- փորձեց հասկանալ ընդդիմադիր Էլինար Վարդանյանը՝ հուշելով. «Վաղը վարչապետը զանգահարում է ԵՄ ղեկավարին, միասին զրուցում են, ասում է՝ էս ինչ լավ բան է Եվրոպական Միությունը, ինչքան լավ կլիներ՝ Հայաստանը լիներ ԵՄ անդամ։ Դա որպես մեկնարկ կարո՞ղ ենք դիտարկել, թե՞ ոչ»։
Զեյնալյանն արձագանքեց՝ դա էլ մեկնարկի էլեմենտ է։ «Թե դա ինչպես է դրսեւորվել, ինչքանով է գոհացնում մեզ, ժամանակի ընթացքում մոնիթորինգ կանենք եւ կգնահատենք»,- ասաց նա։ Էլինար Վարդանյանը շարունակեց. «Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝  էս ինչ լավ բան է ԵՄ-ն, եւ վերջ` ի՞նչ հետեւանքներ են լինելու։ Այսինքն, օրենքն ասում է՝ անդամակցության մեկնարկ, ու հետո որեւէ այլ գործնական քայլ չի արվում, ի՞նչ հետեւանքներ են լինելու»: Նիստը վարող Արման Եղոյանը միջամտեց. «Տիկին Վարդանյան, հումորներ էլի անենք, բայց ո՛չ էս լուրջ հարցի վերաբերյալ, էլի»։

Զեյնալյանն արձագանքեց. «Հետեւանքները նաեւ կարող են լինել քաղաքական: Եթե դուք ունեք առաջարկություն՝ ինչպես անել, որ այդ տեսակետից, ձեր պատկերացմամբ, լինի ավելի կանխատեսելի, դուք կարող եք առաջարկություն ներկայացնել, որ մենք համեմատության եզր ունենանք սրա եւ ձեր առաջարկածի միջեւ եւ կարողանանք ընտրություն կատարել: Մենք պատրաստ ենք քննարկել ձեր առաջարկությունները, սակայն հետեւանքները առաջնահերթության լինում են քաղաքական»: Վարդանյանն ամփոփեց` սա հայտարարություն է, ոչ թե օրենքի նախագիծ, որը լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել ե՛ւ իրավական որոշակիության, ե՛ւ հետեւանքների մասով, «հետեւաբար այս տեսքով նախագիծ Ազգային ժողովը քննարկել չի կարող»։ Զեյնալյանը նկատեց, որ օրենքներն ունենում են նաեւ նպատակներ, իղձեր, հռչակումներ. «Այդպիսի օրենքներ ԱԺ-ն շատ ունի ընդունած, անկախ նրանից՝ Դուք այդ գումարման ԱԺ պատգամավոր եղել եք, թե ոչ»:

Նիստին ներկա որոշ ՔՊ-ականներ էլ կիսաձայն հուշում էին ընդդիմադիրներին, թե` հետո կդիմեք Սահմանադրական դատարան, կվիճարկեք ընդունված նախագիծը, որ օրենքի ուժ չստանա։ Ի դեպ, ՔՊ խմբակցությունում առաջիկայում կքննարկեն, թե ինչպես են քվեարկելու լիագումար նիստում, ինչ ելույթներ են ունենալու: Երեկ ՔՊ-ից միայն Սոնա Ղազարյանը ելույթ ունեցավ, չնայած տասից ավելի պատգամավոր ներկա էր: Քննարկումից ակնհայտորեն հաճույք էր ստանում ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը, որն իր խիստ եվրոպական տեսքով հպարտ բազմել էր դահլիճում։ 

ՀԳ․ Երեկվա քննարկմանը չէր մասնակցում եվրաքվեի նախագծի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը, նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Իսկ ներկաները զարմանալիորեն տեղյակ չէին, թե ինչու է բացակայում: Տեղեկություններ կան, որ Խուրշուդյանի եւ գործընկերների միջեւ տարաձայնություններ են առաջացել։