Ձեր լռությամբ մի՛ միացեք դավաճանի կուրսին․ նզովյալ հայտարարեք Հայոց Մեծ Եղեռնը ուրացած հայտնի տասնյակին․ Վարդան Ղուկասյան
ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը դիմել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
«Վեհափառ Գարեգին
Դուք կարող եք սրբագրել Ձեր անցյալը, եթե վաղը 27.01.2025֊ին նզովյալ հայտարարեք Շվեյցարիայում Հայոց Մեծ Եղեռնը ուրացած հայտնի տասնյակին։
Միաժամանակ չեղյալ համարել Եկեղեցու կողմից նշված անձանց տրված պարգևները, կոչումները և նման այլ (եթե այդպիսիք առկա են)։
Ձեր լռությամբ մի՛ միացեք դավաճանի կուրսին»,-գրել է նա։