Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան չեն մասնակցել Բելառուսում նախագահական ընտրությունների դիտարկմանը
ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացառությամբ 3 երկրի, մասնակցել են Բելառուսում նախագահական ընտրությունների դիտարկմանը, հայտնել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը
«Մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացառությամբ, ցավոք, Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի»,- ասել է նա։