Ես անձամբ Ցեղասպանության զոհ դարձած ընտանիքի անդամ եմ ու իմ ընտանիքից եմ իմացել. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին․
«Տարօրինակ են Փաշինյանի հարցերը՝ թե ինչ է եղել և ինչու է եղել Հայոց ցեղասպանությունը։ Մեզ ցեղասպանել են միայն այն պատճառով, որ հայ ենք։ Եթե կառավարության ղեկավարը նման հարցեր է տալիս, ավտոմատ կերպով մեզ չհամակրող կառավարությունների համար հայտարարություն է այն բանի մասին՝ թե ինչ է եղել ընդհանրապես։ Այս ամեն ինչը կարող է վատ անդրադարձ ունենալ այս ամբողջ պատմության, պայքարի վրա։
Ես անձամբ Ցեղասպանության զոհ դարձած ընտանիքի անդամ եմ»,- նշել է Մարությանը։
Ավելին՝ տեսանյութում։