Այսօր «դուխով» խոսքը՝ խելոք մնալն է․ ի՞նչ անեմ, կանգնեմ ասեմ՝ գնանք Մուշ, Սասուն, Արդահա՞ն. Սասուն Միքայելյան
Այսօր այս բանակցությունները մտել է դիվանագիտական փուլ, ես չեմ ուզում իմ խոսքով խանգարեմ հետագա գործողություններին: Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը:
«Մենք դիրքերում ենք, մենք մեր գործն ենք անում, բանակի կողքին կանգնում ենք, որ հայ զինվորը կամաց-կամաց վերապատրաստվի և մարտունակ բանակ ունենանք։ Այսօր բանակի հիմնական խնդիրը համարում եմ համախմբվածությունը»,- ասաց նա:
Լրագրողի հարցին՝ որ սահմանի մասին է խոսքը, Միքայելյանն ասաց.
«Դա քո գործը չէ, դու ինձ դիրքեր մի բացատրի, սահման մի բացատրի: Այն, ինչ որ այսօր կա, մենք այդ սահմանին կանգնած ենք: Այնտեղ, որտեղ մտել են մեր դիրքերը: Այսօր «դուխով» խոսքը՝ խելոք մնալն է, հոխորտալով, մեծ-մեծ խոսալով չի, մենք բոլորս, քեզանից սկսած, պետք է խելոք լինենք, այս իրավիճակից դուրս գանք։ Այսօր ինչ անեմ, ասեմ մտնենք Մուշ, Սասուն, Ալաշկերտ, Արդահա՞ն: Բանակցությունները մտել է դիվանագիտական փուլ, մենք պիտի խելոք լինենք: Այսօր դուխով խոսքը խելոք մնալն է, գաղափարապես խելոք լինենք, որ այս ընթացքն անցնի, ավել բառ չասենք»,- ասաց ԵԿՄ նախագահը: