Իշխանությունը պարզ ցույց է տալիս, ժողովո՛ւրդ ջան, որ ավագանու քվեարկությունը ֆիկտիվ է, որոշումները կայացվում են այլ տեղ․ Իզաբելլա Աբգարյան
Փաթեթը քնեց, արթնացավ ու որոշեց դառնալ 1500 դրամ։ Շտապ, սակագների որոշումը դուրս է եկել ավագանու տիրույթից և ինչքան ուզում` դառնում է։ Այս մասին իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Իշխանությունը պարզ ցույց է տալիս, ժողովո՛ւրդ ջան, որ ավագանու քվեարկությունը ֆիկտիվ է, որոշումները կայացվում են այլ տեղ, այլ եղանակով։
Իսկ դա նշանակում է, որ արժեզրկել են քաղաքացու քվեն, որը երևանցին իրացնում է իր ընտրած ավագանու խմբակցության միջոցով։
Տեղյակ եղեք նաև, որ տրանսպորտային փաթեթների այս՝ րոպեն մեկ փոփոխությունները կարծիքի չեն ուղարկվել ընդդիմադիր ամենամեծ խմբակցություններին։ Փոխարենը, մեր կարծիքին են ուղարկում հուշաքարի տեղադրումը։
Ու սա անում է մի ուժ, որը չի ստացել երևանցիների մեծամասնության քվեն։
Ինստիտուտ չմնաց, որ քանդեն»։