Իսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Քաղաքականություն

Բաքուն էներգետիկ համագործակցությունն օգտագործում է քաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար. «Գեղարդ» հիմնադրամ

Բաքուն էներգետիկ համագործակցությունն օգտագործում է քաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար՝ խորացնելով կապերը գազ ստացող երկրների հետ։ Այս մասին վերլուծական հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը` ներկայացնելով, թե ինչ ընթացակարգերով են իրականացվում այս գործարքները և ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի ու տարածաշրջանի համար:

«Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հրապարակել է 2024 թվականին գազի արտահանման ցուցանիշները։ Անցած տարում ցուցանիշն աճել է 5,8 %-ով և կազմել 25,2 միլիարդ խմ։ Դրա շուրջ կեսը՝ 12,9 միլիարդ խմ, արտահանվել է Եվրոպա, իսկ 2023 թվականին աճը կազմել է շուրջ 9%:

Ադրբեջանական գազը Եվրոպայի հարավ ու արևելք է հասնում Հարավային գազային միջանցքով՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Եվրոպայում ադրբեջանական գազի խոշորագույն սպառողն Իտալիան է։ 2024 թվականին Բաքվից գազ է գնել եվրոպական 8 պետություն՝ Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա։

Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը կարևոր տեղ է հատկացվում, ու չնայած հարաբերությունների սերտացման ուղղությամբ Բաքվի ջանքերն ավելի վաղ էին սկսվել, քան՝ գազի մատակարարումները, սակայն էներգետիկ կապերն Ադրբեջանի ու այդ երկրների տնտեսական ու քաղաքական հարաբերությունների առանցքն են։  

Նավթագազային գործիքն ու դրանից ստացված եկամուտներն Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանի էներգակիրների նշանակությունը Եվրոպայի համար ավելի մեծացավ՝ որպես այլընտրանք ռուսական էներգակիրներին։ 2022 թվականին ԵՄ-ն ու Ադրբեջանը Բաքվում ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրեցին գազի մատակարարման վերաբերյալ։

Բացի Թուրքիայի հետ հարաբերություններից՝ վերջին երկու տարիներին Ռուսաստան-Ադրբեջան քաղաքական հարաբերություններն ավելի են սերտացել։ Բազմաթիվ հրապարակումներ եղան նաև այն մասին, որ Ադրբեջանը ռուսական գազը տարանցում է Եվրոպա։ Վերջին տարիներին Բաքուն սերտացնում է քաղաքական հարաբերություններն այն երկրների հետ, որոնց գազ է մատակարարում։ Իրենց հերթին՝ եվրոպական այդ երկրները փորձում են դիվերսիֆիկացնել էներգետիկ ներմուծման աղբյուրները, որոնցից մեկն էլ ադրբեջանական գազն է։

Դատելով վերջին 4-5 տարիներին Իլհամ Ալիևի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների այցերից՝ կարելի է նաև պատկերացում կազմել Բաքվի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին։ Չհաշված հարևան երկրները՝ Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջանի հետաքրքրությունների ոլորտում են թյուրքական և Արևելյան Եվրոպայի երկրները, որոնց հետ էներգետիկ առևտրի հանգամանքն Ադրբեջանը փորձում է օգտագործել նաև քաղաքական կապերի ամրապնդման նպատակով։ Դրա ճանապարհներից մեկը ռազմավարական գործընկերության փաստաթղթերի ստորագրումն է։

Ներկայում Ադրբեջանը նման փաստաթղթեր ունի ստորագրած ԵՄ անդամ 9 երկրների հետ, այդ թվում՝ Իտալիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի։ 2024 թվականին Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան փաստաթուղթ էին ստորագրել Սև ծովի հատակով դեպի Արևելյան Եվրոպա էլեկտրաէներգիայի մատակարարման ենթակառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ։ 2024 թվականին տարածաշրջանի մեկ այլ պետություն՝ Սերբիան, սկսել է ադրբեջանական գազ ստանալ՝ տարեկան 400 մլն խմ ծավալով։ Սակայն 2025 թվականի հունվարի սկզբին, ըստ պաշտոնական վարկածի, ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրում առաջացած խնդրի պատճառով Սերբիային մատակարարումներն անորոշ ժամանակով դադարեցվել են»,- ասված է հոդվածում:

Վերլուծության մեջ նշվում է, որ Եվրոպայում ապշերոնյան գազի խոշորագույն գնորդն Իտալիան է, և Բաքուն նրա համար հանդիսանում է գազի երկրորդ խոշոր մատակարարն Ալժիրից հետո։ 2024 թվականին Իտալիայի փոխարտգործնախարարը քննադատել էր Ֆրանսիային, քանի որ վերջինիս ԱԳ նախարարն ասել էր, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իտալիայի ԱԳՆ ներկայացուցիչը դա որակել էր որպես խաղաղությանը խոչընդոտող քայլ։ 

«Հունգարիան նույն 2024 թվականին արգելափակել էր Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո աջակցության տրամադրումը՝ պահանջելով միջոցներ հատկացնել նաև Ադրբեջանին, չնայած Բաքուն աջակցության համար չէր էլ դիմել հիմնադրամին։ Իտալիան և Հունգարիան եվրոպական այն երկրներից են, որոնց դեսպանատները Բաքվում նոյեմբերի 8-ին շնորհավորում են Ադրբեջանին հաղթանակի օրվա առթիվ։

Ադրբեջանն սպառազինություն է գնում Իտալիայից և Սերբիայից։ 2023 թվականին Ադրբեջանն ու Իտալիան պայմանագիր էին ստորագրել ռազմատրանսպորտային ինքնաթիռներ գնելու վերաբերյալ, իսկ Սերբիայի հետ Բաքուն 2024 թվականի փետրվարին շուրջ 300 միլիոն դոլարի պայմանագիր էր ստորագրել ինքնագնաց հաուբիցներ ու արկեր գնելու վերաբերյալ։

Բաքուն փորձում է նաև նշված երկրներին ներգրավել ԼՂ-ում «վերականգնողական» աշխատանքներին։ 2022 թվականին Ալիևն իտալական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ աշխատանքների ծավալով թուրքական ընկերություններից հետո իտալականները երկրորդն են։ Հունգարիան ևս ներգրավված է այս քաղաքականության մեջ։

Հարկ է նշել նաև, որ Եվրոպայում Ադրբեջանից գազ ստացող երկրների ղեկավարները 2024 թվականի նոյեմբերին այցելել են Բաքու՝ մասնակցելու COP29 ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2024 թվականին այցելել է նաև Շուշի և մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության վեհաժողովին։ 

Այսպիսով՝ օգտվելով եվրոպական որոշ երկրների էներգետիկ խոցելիությունից՝ Բաքուն փորձում է էներգետիկ խաղաքարտերի միջոցով սեփական քաղաքական օրակարգն ու նարատիվներն առաջ մղել Եվրոպայում»,- եզրափակվում է հոդվածը: