Քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը վստահ է՝ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ․ «Գելլափ»
Հայաստանը, ընդհանուր առմամբ, շարժվում է սխալ ուղղությամբ. այս համոզմանն է հարցված քաղաքացիների մեծամասնությունը՝ 38.8%-ը։
GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցմանն ի պատասխան 19.7%-ը նշել է՝ ավելի շատ սխալ ուղղությամբ։
Հարցման տվյալները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց GALLUP International association-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը, ով նշեց, որ հարցումն իրականացվել է հունվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1100 ՀՀ քաղաքացի։
Հայաստանն, ընդհանուր առմամբ, շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ հարցին 14.7%-ն ասել է, որ ավելի շուտ ճիշտ ուղղությամբ, իսկ 9.5%-ը ճիշտ ուղղությամբ։