Մոսկվայի դատախազությունը պահանջել է գործ հարուցել բլոգեր Արսեն Մարգարյանի դեմ
Մոսկվայի դատախազությունը բլոգեր Արսեն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել: Այս մասին հայտնում է գերատեսչության տելեգրամյան ալիքը:
Առիթը բլոգերի հետ հարցազրույցն է, որը հրապարակվել է համացանցում։ Դատախազությունից նշել են, որ Մարգարյանը համոզված լինելով ահաբեկչության գաղափարախոսության ճշմարտացիության մեջ, Ռուսաստանի Դաշնության տարածքում և ՌԴ քաղաքացիների նկատմամբ անօդաչու թռչող սարքեր օգտագործելու միջոցով ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր հնչեցրել: