Ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է
Հայաստանը կշարունակի գտնվել ամպրոպային ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Բերդի լցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվելՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազությունԴալարում կնոջն ու 6-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ-ն՝ NEWSPRESS.am-ինԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրաքին«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայելյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին ՀաթերքումՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է
Եզրակացությունները հաստատում են` Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են․ փաստաբան
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-Իրան պատերազմը կարող է վերսկսվելՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովԻ՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծեր
Հասարակություն

ՆԳՆ -ում 53 ծառայող ազատվել է աշխատանքից, նախաձեռնվել է 46 քրեական վարույթ

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքներով 53 ծառայող ազատվել է աշխատանքից, նախաձեռնվել է 46 քրեական վարույթ

 2024 թվականի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն  վարչությունում կատարվել են 1911 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: 

Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) աշխատողների նկատմամբ կիրառվել են 632 կարգապահական տույժեր։ 

Մասնավորապես՝ 

 Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 561 կարգապահական տույժ, այդ թվում՝

- հայտարարվել է «Նկատողություն»`  274,                                   

- հայտարարվել է «Խիստ նկատողություն»`  95, 

- պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝  130,

- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 7,

- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 4,

- աշխատանքային պայմանագիրը լուծվել է՝ 1,

- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից`  50։

Միաժամանակ, ոստիկանության 21 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 9.1-րդ և 11.1-րդ կետերի հիմքով։

 ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 7 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 2 «Նախազգուշացում», 5 «Նկատողություն»։

 Փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվել է 27 կարգապահական տույժ, այդ թվում՝ 

- հայտարարվել է «Նկատողություն»`  11,                                   

- հայտարարվել է «Խիստ նկատողություն»`  12, 

- հիմնական աշխատավարձն իջեցվել է մինչև 20 տոկոսով՝ 2, 

- ծառայությունը դադարեցվել է՝ 2: 

 Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 7 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 3 «Նախազգուշացում», 4 «Նկատողություն»։

ՆԳՆ ենթակա կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 30 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 23 «Նկատողություն», 7 «Խիստ նկատողություն»։

2024թ․ ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ են ուղարկվել 51 ծառայողական քննությունների նյութեր, որոնցով նախաձեռնվել են 46 քրեական վարույթներ (36-ը՝ ոստիկանության ծառայողների, 1-ը՝ փրկարար ծառայության, 5-ը՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, 2-ը՝ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների, 1-ը՝ ենթակա կազմակերպությունների աշխատակիցների, 1-ը՝ քաղաքացիների վերաբերյալ։

Դրանք պարունակել են կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություները չարաշահելու կամ անցնելու (այդ թվում՝ բռնության գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական անփութության, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, վստահված գույքի հափշտակության, խարդախության, գողության, շորթման, փաստաթղթեր հափշտակելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու կամ իրացնելու, հրազենի, զենքի, ռազմամթերքի պահպանության պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս չարաշահումների, պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու հատկանիշներ։

Միաժամանակ, Ներքին գործերի նախարարությունում հրավիրված կարգապահական հանձնաժողովի 6 նիստի ընթացքում քննարկվել են ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 40 նյութեր: Քննարկման արդյունքներով՝ ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր,  մասնավորապես՝ 3 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 3 ծառայողի՝ «Խիստ նկատողություն», իսկ 37 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։ Բացի այդ, ոստիկանության 1 ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունը դադարեցվել է, իսկ 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի դրա արդյունքներով կազմված եզրակացության քննարկումը՝ հետաձգվել:

Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային են հանրային հաշվետվողականությունն ու վերահսկողության ապահովումը։ Այս համատեքստում, նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է թափանցիկության և վստահության ամրապնդման գործում։