Տեսնում ենք պարզեցված ընթացակարգեր, որոնց կիրառման դեպքում և՛ մենք, և՛ Ադրբեջանը կարող ենք միայն շահել. Միրզոյան
«Նոր բան չկա․ Հայաստանի դիրքորոշումը վաղուց հանրահռչակված է, մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին, մենք ինքներս բավականին կառուցողական առաջարկներ ենք մտածել և արել Ադրբեջանին, ակնկալում ենք նաև Ադրբեջանի դրական վերաբերմունքը»։ Այս մասին Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի երևանյան համատեղ ասուլիսում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա վստահություն հայտնեց, որ այն պայմաններով և ձևով, որով տեսնում են այդ ապաշրջափակումը, իրականում տնտեսական և ոչ միայն, օգուտներ կբերի ողջ տարածարջանին, Հարավային Կովկասին՝ Ադրբեջանին, Հայաստանին, նաև Վրաստանին։
«Մեծ հաշվով, մեր մոտեցումներն արտացոլված են խախաղության խաչմերուկում»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ 21-րդ դարը պարզեցումների, լոգիստիկ անցումների, հեշտացումների դար է և բոլորը բոլորի հետ փորձում են հասնել ինչ-որ պարզեցումների։
«Մենք ևս Ադրբեջանի հետ, եթե և երբ կապաշրջափակվեն տրանսպորտային ենթակառուցվածքներ, տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել և դրանից և՛ մենք, և՛ Ադրբեջանը միայն կարող ենք շահել»,- ասաց Արարատ Միրզոյանը։