Ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է
Հայաստանը կշարունակի գտնվել ամպրոպային ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Բերդի լցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվելՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազությունԴալարում կնոջն ու 6-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ-ն՝ NEWSPRESS.am-ինԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրաքին«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայելյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին ՀաթերքումՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է
Եզրակացությունները հաստատում են` Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են․ փաստաբան
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-Իրան պատերազմը կարող է վերսկսվելՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովԻ՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծեր
Հասարակություն

Երևանի մանկապարտեզում երեխային փակել են զուգարանում․ ինչու վերահսկողություն չի եղել և ինչ կապ ունի այդ ամենի հետ Վահե Ղազարյանի կինը. լրացված

Սարսափելի դեպք է տեղի ունեցել Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող նախկին ռուսական մանկապարտեզում։ 

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` 2024 թվականի սեպտեմբերին, Երևանի համար 121 մանկապարտեզի (նախկինում թիվ 53 ռուսական մսուր-մանկապարտեզ) դաստիարակներից մեկը բավական վատ է վերաբերվել երեխաների հետ։ Մասնավորապես, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, նա հաճախակի երեխաներին պատժել է՝ փակելով նրանց զուգարանում:

Երևույթի մասին տանը երեխաներն ինչ-որ բաներ են ասել ծնողներին ու անհանգստացնող վարքագիծ դրևսորել, ինչն անհանգստացրել է ծնողներին։ Նրանցից մեկին հաջողվել է տեսաձայնագրող սարք տեղադրել, որից հետո բացահայտվել է, թե ինչ է տեղի ունենում։

Դաստիարակին ու դայակին հեռացրել են աշխատանքից։ Իսկ ավելի կոնկրետ` հանրային տիրույթում մեծ աղմուկ չբարձրացնելու և ավելորդ ասեկոսեների տեղիք չտալու համար, նրանք սեփական դիմումի համաձայն, ազատվել են աշխատանքից։ Այդ ժամանակ գործող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կատարվածի համար պատասխանատվություն չի կրել։

Դեպքից միայն 2 ամիս անց, նշանակվել է նոր տնօրեն, սակայն ոչ այդ միջադեպով պայմանավորված։

Այս վիճակից մաքուր է դուրս եկել Նորք-Մարաշի վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Լուսինե Մելիքսեթյանը, ով այդ պատասխանատու պաշտոնում հայտնվել է ամուսնու՝ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի շնորհիվ: 

Իհարկե, շատերը գուցե մտածեն, թե ի՞նչ պետք է աներ, եթե դաստիարակն ու դայակն արդեն ազատվել են աշխատանքից։ Պետք է նկատել, սակայն, որ գոյություն ունի պարզ աքսիոմա-ներքևներում անկարգությունն ու, այսպես ասած, բարդակը, գալիս են վերևների «հոտած» վիճակից ու վերահսկողության բացակայությունից։

Անառարկելի է, որ եթե, տվյալ դեպքում Լուսինե Մելիքսեթյանն իրեն մի փոքր նեղություն տար, կտրվեր աթոռից ու հաճախակի շրջայց կատարեր իր վերահսկողության տակ գտնվող 2-3 մանկապարտեզում, ապա վայ-դայակներն ու դաստիարակները հազիվ թե համարձակվեին իրենց նման արարքներ թույլ տալ, քանի որ կլինեին վերահսկողության տակ և զգոն։

Ի վերջո, տիկինն աշխատավարձ է ստանում ոչ թե իր աշխատասենյակում տաք-տաք նստելու համար, այլ հենց դա է նրա աշխատանքը, որ իր վերահսկողության ներքո գտնվող կրթական օջախներում մատաղ սերնդին վտանգ չսպառնա ու չխեղաթյուրվի երեխաների հոգեկան աշխարհը։

Հավելենք միայն, որ դեպքի հետ կապված` մեկնաբանություն փորձեցինք ստանալ նաև քաղաքապետարանից։ 

Մեզ հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նկատեց, որ դեպքից տեղյակ չէ ու ճշտումներ անելուց հետո՝ մեզ հետ կապ կհաստատի։ 

Նյութի հրապարակումից կես ժամ անց, Հայկ Կոստանյանը զանգահարեց մեզ և, ըստ էության, հաստատեց տեղի ունեցածը։

Նա նշեց, որ ծնողների բողոքի հիման վրա դաստիարակի հարցը դրվել է քննարկման, որի արդյունքում նա, իր դիմումի համաձայն, ազատվել է։

Թեև համապատասխան վարչության հետ չի հաջողվել կապ հաստատել, սակայն դեռ սպասում ենք քաղաքապետարանի մեկնաբանությանը և դիրքորոշմանը՝ վարչական շրջանի պատասխանատուի հետագա պաշտոնավարման հետ կապված։ 

Արմինե Մկրտումյան